Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից

Մենք մեր կյանքով ու ապրելակերպով պետք է սրբագրենք Անկախության հռչակագիրը եւ հրաժարվենք այն ավարտված համարելու մոլորությունից․ ԱՀ ԱԺ նախագահի բացառիկ զրույցը

Ներքաղաքական

<<Ադրբեջանի հանրապետության սանձազերծած ապրիլյան, ապա նաեւ Թուրքիրայի եւ այլ ահաբեկչական ուժերի ներգրավմամբ 2020թ․ աշնանային պատերազմները վերահաստատեցին Արցախը առանց հայերի նրանց անթաքույց ու հեռուն գնացող նենգ մտադրությունները։ Ու այդ ամենից հետո բանակցային գործընթացքում ներառել Ադրբեջանի կազմում ինչ-որ տեսակի կարգավիճակ տրմադրելու խնդրահարույց հարց չի տեղավորվում ոչ մի առողջ բանականության մեջ>>,-անդրադառնալով Արցախի հանրապետության ապագայի, առկա մարտահրավերների եւ դրանց հնարավոր լուծումներին, այսպես սկսվեց <<Իրավունքի>> հետ բացառիկ զրույցը Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախագահ ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ, ով տեւական ժամանակ հանդես էր գալիս բացառապես պաշտոնական հաղորդագրություններով։ Եվ ահա անդրադառնալով   44-օրյա պատերազմի երկու տարիներին, մեր զրուցակիցը նախ պատմական էքսկուրս անցակացրեց հստակ փաստելով, սակայն․

- Նախ պատերազմը ոչ թե 44-օրյա էր, այլ 45-օրյա էր։ Որովհետեւ 2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո թշնամին մոտ 12 ժամ ուժեր էր գործադրում Մարտունու ուղղությամբ՝ կիրառելով  տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում՝ օդուժ, ԱԹՍ-ն, նպատակ ունենալով գրավել Մարտունի եւ Ճարտար քաղաքները, Կարմիր շուկայի ուղղությամբ առաջընթաց գրել։ Ասել, թե երկու տարին շուտ անցավ՝ այդպես չէ, որովհետեւ պատերազմը ավարտվելուց հետո նոր բազմաթիվ մարտահրավերներ ի հայտ եկան՝ ինչպես ԱՀ Կառավարության, այնպես էլ Օրենսդիր մարմնի առջեւ։ Ես հիշում եմ 2020թ․ նոյեմբեր ամիսը, երբ նայում էի ու տեսնում, որ ոչ մի օրենքի նախագծի իրականությանը չէր համապատասխանում։ Եվ ի պատիվ մեր բոլոր խմբակցությունների պատգամավորների՝ հասկացանք, որ առաջին անգամ պետք է խախտենք ԱԺ կանոնակարգ-օրենքը, որտեղ ամրագրված է, որ առնվազն ամիսը մեկ անգամ լիագումար նիստ պետք է անցկացվի։ Եվ սկսեցինք նոր օրենքների նախագծեր մշակել, որոնք համահունչ էին ստեղծված իրավիճակին։ Որովհետեւ բոլորս գիտակցում ենք, որ մենք բարոյական իրավունք չունենք Արցախի կարգավիճակի, Արցախում ապրելու իրավունքից մի սանտիմետր անգամ շեղվելու։

Մենք պետք է կյանքի կոչենք 1991թ․ սեպտեմբերի 2-ը, 1991․թ․ դեկտեմբերի անկախության հանրաքվեն եւ 1992թ․ հունվարի 6-ի անկախության հռչակագիրը։ Հիշեցման կարգով նկատեմ, որ Լեռնային ղարաբաղի հիմնախնդիրը, որպես վեճ առաջին անգամ ծագել է 1918թ․-ին ՌԴ կայսրության փլուզումից հետո անկախ դարձած ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային սահամանազատման անհրաժեշտության կապակցությամբ։ Նույնիսկ Ազգերի լիգան Լեռնային Ղարաբաղի վիճելի կարգավիճակ ընդունեց, իսկ Կարմիր բանակի՝ հայկական երկրամասի բռնազավթումից հետո Ղարաբաղը մասնատվեց ու հանձնվեց Ադրբեջանին։ Անգամ Ղարաբաղի հիմնախնդիրը հանվեց Փարիզի խաղաղ խորհրդաժողովի օրակարգից, որտեղ նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի վերջնական հանգուցալուծումը։ Լեռանային Ղարաբաղի անեքսիան անմիջականորեն իրականացվեց դեպի Մահմեդական Արեւելք կարմիր հեղափոխության միջանցիկ տարհանման բոլշեւիկյան ծրագրերի շրջանակներում։

Խորհրդային Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում Բաքվի պաշտոնական իշխանությունները հետեւողականորեն խախտել են ղարաբաղցի հայերի տարրական իրավունքները։ Որոնք տեղ են գտել ազգային շարժառիթներով սպանությունների, անհետացումների, խոշտանգումների եւ բռնադատումների, այլախոհությունների, ինչպես նաեւ պատմական եւ մշակութային օջախների օտարացման փորձերի շրջանակներում։ Սակայն  բնակչությունը միշտ էլ դիմակայել է եւ իր ինքնատիպությունը պահպաննելու վճռականությամբ եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության հայերի ճակատագրից խուսափելու նկատառումներով՝ քանիցս Ղարաբաղյան հիմնախնդիրը բարձրացվել է ԽՍՀՄ կենտրոնական մարմինների առջեւ, սակայն դրանք բոլորն էլ ճնշվել են։

Անշուշտ արցաահայությունը չէր կարող համակերպվել այդ ամենին, իր ազգային նկարագիրը պահպաննելու եւ հետագա էթինկ զտումից խուսափելու միակ ելքն ու երաշխիքը մայր հայրենինքնին միավորվելն էր։ Եվ պատահական չէր, որ արցախահայության խաղաղ հանրահավաքները, ցույցերն ու երթերը, փաստորեն, խորհրդային միության ի լուր աշխարհի դարձան ժողովրդավարության առաջին ծիծեռնակներն էին։

  Ընդհանրացնելով բոլոր շեշտադրումների տրամաբանությունը արձանագրենք, որ Արցախի անկախության հռչակագիրը ռազմաքաղաքական առումով թերի։ Մենք մեր կյանքով եւ ապրելակերպով պետք է սրբագրենք անկախության հռչակագիրը եւ հրաժարվենք այն ավարտված համարելու մոլորությունից։ ԱՀ ժողովուրդն ու համայն հայությունը ամեն օր պետք է բացեն անկախության հռչակագրի կենսահաստատման նոր էջ։ 31-ամյա անկախ պետականության դասերի հրահանգումը մեկն է, նոր իրողությունների պրիզմայի տակ Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնականությամբ ունեցած մարդկային ու նյութական ռեսուրսների մեկտեղում։ Այսօր ուզում եմ դիմել համայն հայությանը կոչ անելով չհուսալքվել, զինվել համբերությամբ։ Մենք պարտադրված ենք տեր կանգնել Աստծո կամոք ու ճակատագրով մեզ բաժին հասած հայրենիքին՝ բուժել վերքերն ու առաջ գնալ։ Որովհետեւ պատասխանատու ենք սերունդների եւ հանուն հայրենիքի կյանք չխնայած մեր հազարավոր զավակների առջեւ։ Աստված օրհնի մեր հերոսների արյամբ գծված Արցախը, Աստված օրհնի համայն հայության երազանքների Հայաստանը։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված