Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

14 ամիս անց միայն, երբ ադրբեջանցիները հանձնեցին 11 զինծառայողի մասունքներ, ոսկորներից մեկը՝ Հայկինս էր․ «Ցորի» զորամասի անմահացած հերոսի սխրանքի ուղղին

Հանդիպում

Գեներալ-լեյտենանտ, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքների երկրորդ դրվագը վերաբերում է «Ցորի» զորամասի 20 զինծառայողների զոհվելու դեպքին։ Մասնավորապես, ՊԲ նախկին հրամանատար,  գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի կողմից սխալ տեղեկություններ փոխանցելու եւ դրանով պայմանավորված՝ ժամանակավրեպ հրաման արձակելու հետեւանքով  ուժերի եւ միջոցների անհավասար մարտում զոհված «Ցորի» զորամասի 20 զինծառայողներից մեկը միայնակ մայրիկի մինուճար որդի՝ 14 ամսվա զինծառայող Հայկ Մելիքյանն էր։ Հայկը, ինչպես պատմում է անմահացած զինվորի մորաքույրը՝ տիկին Անահիտը, սեպտեմբերի 27-ին, առավող կանուղ, երբ շատերս տեղյակ չէինք պատերազմի սկսվելու մասին, նամակ է գրել մայրիկին հետեւյալ բովանդակությամբ․

Нет описания.

-Սեպտեմբերի 27-ին գրեց․ Մամա ջան, ես քեզ շատ եմ սիրում,  հետո պարզվեց դա ճիշտ նույն այն ժամին էր, երբ խփել էին իրենց  «Ցորի» զորամասին։ Նույն օրը տղաներին տեղափոխել են առաջնագիծ։  Մինչեւ վերջ էլ՝ հոկտեմբերի 11-ը, գտնվելու վայրի մասին Հայկը ոչինչ չի ասել, միշտ ասել է, որ լավ է, որ մայրիկն ու սիրած աղջիկը չանհանգստանան։ Ավելին, հուսադրում էր, ասում էր, որ իրենց փայլուն մարտերի մասին բոլորն են խոսում, ասեց, որ դիրքեր են գրավել, առաջ տվել։ Հետո մի անգամ ասեց, որ մի քանի օր աց ու ջուր չենք խմել, եկել ենք հաց ուտենք, շունչ քաշենք ու էլ հետ գնա։

Վերջին անգամ մայրիկի հետ խոսել է հոկտեմբերի 10-ին, իսկ վերջին օրը՝ հոկտեմբերի 11-ին մտերիմ ընկերոջը խնդրել է, որ լավ նայի մամային ու սիրած աղջկան։

Нет описания.

Մորաքրոջ խոսքերով․

-Հետո պարզում ենք, որ այն տեղը, որտեղ տարել են տղաներին չկար քարտեզների վրա, մեծ դժվարությամբ գտել ենք տեղը։ 14 ամիս անց միայն, երբ ադրբեջանցիները հանձնեցին 11 զինծառայողի մասունքներ, ոսկորներից մեկը՝ Հայկինս էր։ Երեխաների դիերը եղել են ի սկզբանե ամբողջական, բայց ադրբեջանական կողմը հետագայում խոշտանգել է եւ մեզ հասել են միայն մասունքներ։

Нет описания.Տիկին Անահիտ առանձնահատուկսիրով է հիշում Հայիկին ու նրա երազանքները․

-Հայկը սիրահարված էր, երազւմ էր վերադառնալ, ուսումը շարունակել ու ամուսնանալ ու սիրած աղջկա եւ մայրիկի հետ երջանիկ ապրել, բայց․․․

Լուսանկարները մեզ է տրամադրել հերոսի մորաքույրը՝ տիկին Անահիտը․

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ