Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive Cardiology Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետո Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով Արծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. Լոքմագյոզյան Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ Անատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից «Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։

Թուրքի հետ բարիդրացիությունը չի ստացվելու, եւ սա պատմության հազար տարվա դասն է. Հովհաննիսյան

Ներքաղաքական

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման նախաձեռնությամբ կայացած «Օշականի ճակատամարտ. Արեւելյան քրիստոնեության քաղաքակրթական հիմքերի պաշտպանությունը դարերում եւ այսօր» գիտագործնական կոնֆերանսին ներկա քաղաքական, հասարակական, հայ եւ ռուս պատմագիտական ու փորձագիտական շրջանակների շարքում էր նաեւ ՀՊՄՀ պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ. գ. թ, դոցենտ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Զուգահեռելով 195 տարի առաջ տեղի ունեցած պատմական իրադարձություններն ու առկա իրողությունները՝ «Իրավունքը» զրուցել է նրա հետ:

— Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ դասեր պետք է քաղենք Օշականի ճակատամարտից այսօր` 195 տարի անց:

— Օշականի ճակատամարտը կոնկրետ ռուս-պարսկական էր, բայց եթե փորձենք ավելի ընդհանրական նայել, պետք է ասենք, որ՝ ճիշտ է, այսօր Իրանի հետ կապված մեր տարածաշրջանում խնդիրներն այդքան սուր չեն դրված, սակայն հայության դեմ ուղղված սպառնալիքներն այսօր էլ առկա են: Այսօր Հայաստանը չորս կողմից շրջապատված է թուրքական աշխարհով: Այո՛, չորս, ոչ թե երկու. շրջապատված ենք երկու պաշտոնական թուրքական պետություններով եւ Իրանի հյուսիսն ու Վրաստանի հարավն է թուրքաբնակ: Եվ այսօր եւս թուրքական աշխարհն իր սպառնալի մոտեցումները չի թաքցնում, ինչպես չի թաքցրել 100 եւ ավելի տարիներ առաջ: Այս իրավիճակում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին ուղղակի այլընտրանք չկա: Իհարկե, կան հարցեր, կան իրար հետ նստելու, պարզ խոսելու, իրար առջեւ խնդիրները բարձրացնելու, միմյանց շահերը ճիշտ հասկանալու, գնահատելու եւ դրանք առաջ տանելու անհրաժեշտություն, որովհետեւ նաեւ երկուստեք այդ դաշնակցային հարաբերությունների կարիքն ունենք: Բնականաբար, ավելի շատ՝ հայությունը, որովհետեւ նույն սպառնալիքները մեր դեմ ավելի ցցուն եւ ավելի վտանգավոր են, ընդ որում՝ մինչեւ իսկ հայության ոչնչացում: Այդ տեսակետից, իհարկե, 21-րդ դարում, երբ բացահայտ պատերազմները զուգորդվում են հիբրիդային պատերազմներով, հայ-ռուսական հարաբերությունները վերաարժեւորելու եւ առկա մարտահրավերներին դիմակայելու նոր ռազմավարության խնդիր ունենք:

— Հիմա տեսնում ենք, թե ինչպես են հանրության մեջ ամեն կերպ հակառուսական տրամադրություններ գեներացվում: Մի՞թե մեր պատմական հիշողությունն այդքան կարճ էր:

— Իմ կարծիքով՝ առհասարակ երբեմն հանրային մակարդակում հիշողությունը կարճ է լինում: Մասնագետների, պատմաբանների աշխատությունների մեջ մնում է, բայց հանրային մակարդակում, հատկապես այսօր` 21-րդ դարի տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտում, շատ հաճախ կարելի է պատմական հիշողության վրա փոշի դնել, եւ այդ փոշու վրա մատով գրել այն, ինչ ուզում են: Ովքեր այդ տեխնոլոգիաները հորինել են եւ լավ տիրապետում են, նրանց դա հաջողվում է: Ու, կարծես թե, հիմա դրան ի հակազդեցություն՝ մենք ոչ թե մեր օրակարգն ենք ստեղծում, այլ գնում ենք իրենց ստեղծած օրակարգերի հետեւից եւ, այնուամենայնիվ, չենք հասցնում: Լավագույն դեպքում հասցնում ենք, բայց արդեն այն ժամանակ, երբ նորից մի քայլ առաջ անելու հերթն իրենցն է: Այստեղ բավականին մեծ անելիք կա, որովհետեւ երբեմն արված գործի իրողությունները հնարավորություն չի լինում ուղղակի պատշաճ ներկայացնել: Ահա այստեղ է, որ մենք պարտվում ենք, ընդ որում՝ Ռուսաստանն էլ է պարտվում անգամ իր տարածքում: Հետեւապես, այստեղ լուրջ հետեւություններ անելու կարիք կա: Անգամ ռուսական որոշակի շրջանակների մոտ էլ այդ կոնցեպտները կարողանում են տեղ գտնել: Դրա համար նորից եմ շեշտում՝ անկեղծ երկխոսության, հաճախ շփվելու, միմյանց տեսակետները ներկայացնելու եւ միասին ռազմավարական դաշտում քայլեր անելու խնդիր ունենք:

— 195 տարի առաջ ռուս զինվորը եկավ եւ փրկեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, հիմա՝ պատմական այս դժվարին շրջափուլում, կարծես թե, «փրկիչների» պակաս չկա՝ թե՛ ներքաղաքական առումով, թե՛ աշխարհաքաղաքական: Ո՞վ է այսօր լինելու հայության փրկօղակը, թե՞ խաղաղության դարաշրջան է բացվելու թուրքերի հետ:

— Շատ բարդ է որեւէ գնահատական տալ «փրկիչներ» որոնելու մասով, բայց, ամեն դեպքում, պետք է պայքարել, ուժեղանալ, ամրապնդել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որին ուղղակի այլընտրանք չկա: 11-րդ դարի կեսերից թուրքական տարրը հայտնվել է այս տարածաշրջանում, եւ հազար տարի մեր բոլոր տեսակի կռիվներն ու պայքարը եղել է այդ տարրի տարբեր դրսեւորումների դեմ: Կան ազգեր, որոնք ինչ-որ մի շրջան կռվել են, ինչ-որ մի շրջան՝ հաշտվել, դաշնակցել: Իսկ մենք հազար տարի թուրքական տարրի դեմ պայքարի մեջ ենք, չի ստացվել այդ դաշնակցային հարաբերությունները, հիմա էլ չի ստացվելու՝ անկախ այդ բոլոր համակեցությունների ու խաղաղության օրակարգերից: Ցավոք սրտի, այստեղ ես որեւէ լավատեսություն չունեմ: Թուրքի հետ բարիդրացիությունը չի ստացվելու, եւ սա պատմության հազար տարվա դասն է: Ուստի՝ մեր կոնցեպտը պետք է այս ելակետի վրա կառուցենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top