ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Ես կարիք չունեմ «նկարչի» կերպար ստեղծելու. Դավիթ Շահվերդյան

Մշակութային

Այս օրերին համատարած անորոշության եւ գաղջի մթնոլորտում, երբ ամենքը փախուստ են փնտրում իրականությունից, «Իրավունքը» հայտնվեց նկարիչ ԴԱՎԻԹ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ «խրամատում»: Երիտասարդ արվեստագետի կարծիքով՝ յուրաքանչյուր ոք իր տեղում պետք է պայքարի, իսկ իր պայքարի «խրամատն» իր արվեստանոցն է` հանուն գրագետ արվեստի եւ ընդդեմ միջակությունների:

Համացանցում, սոցցանցերում, Վերնիսաժում սփռված են տարբեր մակարդակի նկարիչների ստեղծագործություններ: Որտե՞ղ են Ձեր նկարները:

— Ստեղծագործություններս իմ արվեստանոցում են պահեստավորված: Ֆեյսբուքում ընդամենը մի քանի նկար կան: Կարծում եմ, որ ավելի ճիշտ է ստեղծագործական որոշ շրջանում կուտակված ասելիքը ամփոփիչ ցուցահանդեսի տեսքով ներկայացնել հանրությանը, քան ամեն օր մի գիծ քաշել կտավի վրա ու գցել սոցցանց, որպեսզի բոլորը տեսնեն, թե ինչ ես արել: Ես լուրջ եմ վերաբերվում նկարչությանը՝ կարիք չունեմ «նկարչի» կերպար ստեղծելու։

Բայց ամենահայտնի նկարիչներն անգամ նկարները վաճառելու խնդիր ունեն: Հետեւապես Ձեր նկարները գովազդելու, հանրայնացնելու կարիք չկա՞:

—Փող աշխատելու համար չեմ նկարում։ Կարելի է վերցնել, օրինակ, «բակ» թեման ու նկարել նույն տաղավարը տարբեր դիրքերից, տարբեր լուսավորության տակ ու այդպես 30-40 նկարից բաղկացած շարք անել: Այդ շարքը դնել Վերնիսաժում ու վաճառել կամ գցել Ինստագրամ ու գովազդել։ Ու մարդիկ կգնեն այդ «բեսեդկան»՝ նվեր տալու կամ իրենց տանը կախելու համար: Գուցե այն կլինի սիրուն նկար, բայց դա բարձր արվեստ չէ՝ կոմերցիա է: Ես նման մոտեցում չունեմ․իմ արվեստը կոմերցիա չէ։

Ստեղծված իրավիճակը, մթնոլորտը ինչ-որ ազդեցություն թողնո՞ւմ են ստեղծագործելու վրա: Ի՞նչ եք նկարում այս օրերին:

— Իհարկե, մթնոլորտն ազդում է քեզ վրա, այդ ամենն անցկացնում ես քո միջով եւ արտահայտում նկարներով: Հիմա աշխատում եմ մի ծավալուն շարքի վրա, որը կներկայացնեմ մյուս տարի, երեւի, ըստ ավանդույթի, աշնանը մեծ անհատական ցուցահանդես կլինի: Ընտրել եմ թեմա, որին, դեռ ոչ ոք այս մասշտաբներով չի անդրադարձել:

Իսկ ընտրված թեման որեւէ կերպ անդրադառնո՞ւմ է մեր օրերի խնդիրներին, թե՞ ավելի վեր գաղափարների մասին է:

— Այստեղ հարցը ստեղծագործելու իմ անձնական փիլիսոփայությանն է վերաբերում։ Եթե դու ունես շնորհ, պետք է ոչ թե եղած մռայլ իրականությունը պատկերես, այլ հակառակը՝ դրա միջից գտնես այն եզակի ակնթարթը, որը կարող է հույս տալ, որ աշխարհն իրականում այդքան էլ վատը չէ: Այդ պատճառով էլ ես ստեղծված իրականությանը չեմ անդրադառնում, քանի որ ցանկացածը կարող է իր տան դուռը բացել, ոտքը դնել դուրս, ու այդ իրականությունը տեսնել:

Լինի երաժշտություն, նորաձեւություն, արվեստի մյուս ճյուղեր միշտ փորձ է արվում մատուցել այն, ինչի պահանջարկն այդ պահին հանրությունն ունի: Ձեր ստեղծագործությունները չե՞ք հարմարեցնում այսօրվա հանրության ցանկությունները բավարարելուն, թե՞ դրանք իրենց համար չեն, այլ սերունդների, պատմության, ապագայի

— Նկարիչը պետք է ուղենիշային լինի՝ ե՛ւ ճաշակի, ե՛ւ մտածելակերպի առումով: Նա ինքը պետք է իր ստեղծագործություներով թրենդների հիմք դնի, ոչ թե ենթարկվի լայն մասսաներին հրամցվող միտումներին:

Այսօր մեծ զարգացում ապրող գրաֆիկ դիզայնը սպանե՞ց ավանդական նկարչությունը:

—Առանց նկարչական հիմքի՝ գրաֆիկ դիզայներն ուղղակի մարդ է, ով ունի հմտություն ծրագրով աշխատելու։ Իհարկե, հիմա գրաֆիկ դիզայնն ավելի շատ պահանջարկ ունի, սակայն ավանդական նկարչության հիմքի բացակայությամբ, դիզայնի ցանկացած ճյուղ լճացում եւ անկում կապրի։

Մեր օրերում նկարիչ են համարվում նաեւ նրանք, ովքեր Հյուսիսային պողոտայում նկարից նկար են արտատպում: Ի՞նչ կասեք այս մասին:

—Սա նկարչություն չէ, այլ կեղծիք է: Լուսանկարն իր ձեւի մեջ ավարտուն ստեղծագործություն է, երբ լուսանկարիչը պահը որսացել է օբյեկտիվի միջոցով, այնինչ նկարչի խնդիրն այլ է՝ ներկայացնել բնորդի իր ընկալումը կերպարվեստի լեզվով։ Հետեւաբար լուսանկարից արտատպած նկարը չի պարունակում միտք, հույզեր եւ կատարողական վարպետություն։ Ցավոք, ելնելով իրենց գեղագիտական անգրագիտությունից` մարդիկ մտածում են, թե սա արվեստ է:

Ամբողջ աշխարհում տպավորություն է, որ տաղանդավորները մնում են լուսանցքում, իսկ առաջին պլանում են նրանք, ովքեր սկանդալային  պատմությունների մեջ են կամ իրենց նկարներն աղմկոտ թեմաների մասին են: Այս առումով չկա՞ մտավախություն լուսանցքում մնալու:

— Այսօր լայն զանգվածները կերակրվում են սենսացիաներով ու սկանդալներով եւ շատ տաղանդավոր մարդիկ մնում են լուսանցքում: Օրինակ, Պաոլո Կոելիոն շատ լավ գովազդված միջակություն է, որի գրքերը Հայաստանում ունեն մեծ պահանջարկ։ Դրան զուգահեռ մենք ունենք տաղանդավոր հայ արձակագիր Զորայր Խալափյան, որի մասին իր իսկ հայրենիքում շատ քչերը գիտեն: Պատճառն այն է, որ միջակությունները մարդկության մեծամասնությունն են կազմում եւ բոլոր նրանց, ովքեր իրենցից լավն են, ընկալում են որպես սպառնալիք:

Կա շաբլոն հարց, որը երեւի հազարերորդ անգամ են Ձեզ հղում, թե ո՞րն է Ձեր մուսան: Իրականում սա սկսնակների համա՞ր է, թե՞այնուամենայնիվ, միշտ էլ այդ մուսայի կարիքը կա:

— Մուսայի կարիքը միշտ կա, որովհետեւ լճացում հասկացությունը ցանկացած ստեղծագործողի այցելում է: Այդ ժամանակ հենց մուսան է, որ ինչ-որ պահի գալիս է քեզ փրկելու: Դու թեւերդ բացում ես ու սկսում ստեղծագործել: Պարզապես, մուսան այդքան էլ հավատարիմ չէ, առավոտյան արթնանում ես ու տեսնում, որ տան դուռը բաց է, իսկ հետ է գալիս նա մի սովորական չորեքշաբթի երեկո, ուայդ ժամանակ բոլոր գործերդ մի կողմ ես դնում, բռնում ես նրա ձեռքն ու շարունակում կիսատ թողած ճանապարհդ։

Ձեր արվեստանոցում սովորում են պատանիներ, երեխեաներ: Հետաքրքիր է՝ հեշտությա՞մբ է հաջողվում սմարթֆոններից «պոկել» նրանց եւ նստեցնել կտավի դիմաց:

— Առհասարակ, նկարչությամբ զբաղվող երեխաները շատ ավելի քիչ են օգտվում սմարթֆոններից։ Հեռախոսային խաղերի պասիվ մասնակից լինելու փոխարեն` նկարչությունը երեխային առաջարկում է դառնալ ամենակարող հեղինակ, ով ստեղծում է սեփական իրականությունն՝ իր օրենքներով։ Մեր սաները ոգեշնչում են գտնում էկրաններից դուրս՝ թե՛գրքերում, թե՛ բնության մեջ, թե՛ միմյանց հետ շփվելով։

Իսկ արժանի սերնդափոխություն կլինի՞ նկարչության ոլորտում:

— Արժանի սերնդափոխություն կարող է լինել միայն պետական համակարգային մոտեցման դեպքում։ Գրեթե բոլոր հայ երեխաները ծնվում են նկարչության հանդեպ օժտվածությամբ, որը, սակայն, զարգացում չի ապրում եւ տարիքի հետ մարում է։ Նկարչության դասավանդումը մասնագիտական հիմքի վրա պետք է դրվի՝ սկսած դպրոցի տարրական դասարաններից եւ արտադասարանական, արտադպրոցական խմբակներից, վերջացրած՝ արվեստի ԲՈՒՀ-երով։ Պետք է հասկանալ, որ նկարչությունը հաշվապահություն չէ, որ 4 տարի սովորես համալսարնում եւ դառնաս մասնագետ։ ԲՈՒՀ-ը ապագա նկարչի ուսման ճանապարհին վերջին կառույցը պիտի լինի՝ կրթական բուրգի վերջին աստիճանը, միեւնույն ժամանակ՝ պրոֆեսիոնալ նկարչության ասպարեզում առաջին քայլը։ Իսկ այս մոտեցումները ներդնել եւ արդյունավետ կիրառել հնարավոր է միայն պետական շահագրգռվածությամբ եւ գործուն մասնակցությամբ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՀայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ ԼուսանկարԻ՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներինՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»Տիեզերքն ունի իր սեփական տոնածառըՆիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔԶելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞«Ժողովուրդ». Լեզու կտրել սպառնացողը, ով թմրանյութի գործով է անցել, գլխավոր դատախազի կողքին էԼույս չի լինելու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված