Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Ողբերգական դեպք՝ Երևանում․ բնակարանում հայտնաբերվել են քույր ու եղբոր դիերը

Պատահար

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 19 շենքի բնակարաններից մեկից տհաճ հոտ է զգացվում, բնակիչներն էլ մի քանի օր է, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում փականագործների օգնությաամբ բացելով դուռը՝ պատշգամբի հատակին և լոգասենյակի հատակին հայտնաբերվել են դիեր։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածները քույր ու եղբայր են՝  57-ամյա Աշոտ Վարդանյանն ու 53-ամյա Աշխեն Վարդանյանը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառյայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ազատ Հակոբյանն ու Միշա Խաչատրյանը։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ