⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Ինչի՞ մասին է «պատմում» արյունը.«Աստղիկ» բկ-ի լաբորատորիաների առանձնահատկությունը ՌԴ դեսպանատունը Շիրակի մարզպետի բառապաշարը համեմատել է նացիստականի հետ Պրոֆեսոր Չարչյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ին Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում «Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, Հայաստանում պետք է ձևավորվի նոր ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք

Մենուան օրերն էր հաշվում, թե երբ է դպրոց գնալու. Մարի Սանթրոսյան

Թեմա

Սեպտեմբերմեկյան եռուզեռը չշրջանցեց նաեւ քաղաքական եւ մշակութային գործիչների ընտանիքներին: Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի ՄԱՐԻ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻ որդուն՝ ՄԵՆՈՒԱՅԻՆ առաջին դասարան ուղեկցելու էին եկել հայրիկն ու մայրիկը, փոքր եղբայր Արեգը եւ պապիկը: Նա հաճախելու է թիվ 180 հիմնական դպրոց, քանի որ ե՛ւ դասվարն է լավը, ե՛ւ նաեւ տանն է մոտ: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Մ. Սանթրոսյանը եւ պատմեց, որ արդեն դպրոցական դարձած Մենուան անհամբեր սպասում էր ու օրերն էր հաշվում, թե երբ է դպրոց գնալու: Իսկ սեպտեմբերի 1-ին արթնացել էր առավոտյան ժամը՝ 06:30-ին:

— Լինելով տասնամյա կրթական համակարգի շրջանավարտ՝ ի՞նչ կարծիք ունեք 12-ամյա կրթության եւ գնահատման նոր միավորների մասին:

— Միշտ կողմ եմ եղել 10-ամյա կրթական համակարգին եւ դեմ՝ այսօրվա գնահատման համակարգին: Պետք է 10-ամյա կրթական եւ 2-5 գնահատման համակարգը վերականգնել:

— Որպես արդեն դպրոցական տարիքի երեխա ունեցող ծնող՝ ինչպիսի՞ մտահոգություններ ունեք կապված դպրոցի եւ դպրոցական շրջապատի հետ:

— Դպրոցի հետ կապված մտահոգություններ չունեմ, վստահ եմ՝ լավ դպրոց է, հոգատար եւ գիտելիքներով հարուստ ուսուցիչներով: Մտահոգությունը զուտ ծրագրային է, որ երեխաներին ավելի մատչելի լինի գրքերում գրվածները եւ հետաքրքիր: Եվ ամենամեծ մտահոգությունն այն է, որ դպրոցի դիմացը գերեզմաններ են: Ճիշտ է, պարիսպ կա, բայց եթե թաղում լինի, դպրոցի դիմացով պետք է տանեն, ուրիշ ճանապարհ չկա գերեզման մուտք գործելու, միակ մտահոգությունս սա է:

— Կհիշե՞ք մեկ հիշարժան դեպք Ձեր դպրոցական տարիներից:

— Ամենահիշարժանն այն էր, երբ ուսուցիչներս ինձ միշտ դիմում էին՝ որպես դասարանում լավ երգողի: Այդ ժամանակ հաճախում էի «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի խումբ։

— Ի՞նչ կմաղթեք առաջին դասարանի շեմին կանգնած երեխաներին եւ նրանց ծնողներին:

— Երեխաներին առաջին հերթին կմաղթեմ, որ լավ սովորեն, սիրեն իրենց Հայրենիքը, գնահատեն իրենց Հայ լինելը ու քանի որ զինվորի մայր եմ լինելու, կցանկանամ, որ մեծանան խաղաղ երկնքի տակ: Իսկ ծնողներին կցանկանամ, որ հպարտանան իրենց երեխաներով, ու միշտ գլուխները բարձր քայլեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

302976386-6046665578695177-1310759942816769869-n
303138720-6046666402028428-6441052256413759222-n
303639730-6046665375361864-5591447941217408468-n
304764696-6046665915361810-5314800059665915411-n
304787716-6046666138695121-8898958755902598364-n

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ