ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Ուզում եմ դառնալ Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու. Սպերցյան

Սպորտ

«Իհարկե, ցանկանում եմ դառնալ Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու։ Միշտ ցանկանում ես որքան հնարավոր է շատ գոլեր խփել, բայց գլխավորն այն է, որ այդ ցանկությունը չվնասի թիմին։

Պետք է աշխատել թիմի օգտին և ինքս գոլ խփեմ, երբ պետք է, իսկ այլ իրավիճակներում փոխանցում կատարեմ ուրիշներին: Առաջին հերթին ցանկանում եմ, որ հաղթի «Կրասնոդարը»։ Իսկ անձնական վիճակագրությունը ավելի ուշ»,- Սպերցյանին է մեջբերում  «Известия»-ն:

Սպերցյանը խոսել է նաեւ մերձմոսկովյան «Խիմկիի» դեմ կայացած գավաթային խաղի մասին (2-0), որի մեկնարկային րոպեներից խաղադաշտում չի եղել եւ փոխարինման է դուրս եկել 71-րդ րոպեին։

«Շատ ուրախ եմ, որ կարողացանք հաղթել, շատ կարևոր խաղ էր։ Հաջորդ խաղը երկու օրից է, պետք է պատրաստվել:

Ինչո՞ւ մեկնարկային կազմում չէի: Չգիտեմ, դա մարզչի որոշումն էր»,- Metaratings-ի հետ զրույցում հայտնել է Սպերցյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ