Տղե՛րք, հետ եկեք. Կարաբինայի ֆիլմի սցենարիստը՝ Հայրենիքի փրկության բեմում
ԹեմաԹվում էր, թե «Հայրենիքի փրկության շարժումը» դասեր էր քաղել առկա քննադատություններից, թե հանրահավաքների բանախոսներին պետք է փոխել: Հիմնական դժգոհությունն այն էր, որ ամեն հանրահավաքին նույն դեմքերն են ելույթ ունենում՝ միեւնույն բովանդակությամբ: Սակայն, շաբաթ օրվա հանրահավաքը ցույց տվեց, որ «փորձված թանն անփորձ մածունի հետ փոխելն», իսկապես, ճիշտ չէր:
Շաբաթ օրը փրկության հանրահավաքին հիմնականում ելույթ ունեցան երիտասարդները, որոնց թվում հայտնվեց ո՛չ ավել, ո՛չ պակաս հայ ԼԳԲՏ անձանց մասին «Լսիր ինձ» ֆիլմի սցենարիստ, գրող ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՇԽԱՆՅԱՆԸ: Ովքեր տեղյակ չեն, հիշեցնենք, որ խոսքն այն նույն ֆիլմի մասին է, որտեղ հերոսը կամ հերոսուհին Կարաբինան է՝ այն նույն տրանսվեստիտը, որը բավարարած դուրս էր եկել ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի աշխատասենյակից: Իսկ Հովհաննես Իշխանյանը հանդիսանում է ԼԲԳՏ-ական քարոզիչ «Փինք Արմենիա» ՀԿ անդամ:
Իհարկե, հասկանալի է, որ Իշխանյան կրտսերը հայտնվել էր բեմում, որովհետեւ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի աներձագի՝ Վահան Իշխանյանի որդին է, բայց արժե՞ր…Տղե՛րք, հետ եկեք…
