«30 արծաթ» նոր սերիալի դերասանական կազմն ու պրոդյուսերի «չարությունը»
ՄշակութայինՍեպտեմբերի 5-ից ATV-ի եթերում կմեկնարկի պրոդյուսեր Ելենա Արշակյանի նոր սերիալի ցուցադրությունը: Նախագծի առաջին մանրամասներն ու լուսանկարները նա տրամադրել է BRAVO.am-ին:
««Ու աշխարհում մի օր արծաթն ավելի ուժեղ փայլեց, քան ճշմարտությունը»՝ երեւի թե այսպես կարելի է բնորոշել մեր նոր նախագիծը, որը կոչվում է «30 արծաթ»»,- նշել է Ելենան եւ շարունակել, որ բարձրաձայնում են դավաճանության թեման:

Սերիալի ռեժիսորն Արմեն Գեւորգյանն է, սցենարիստը՝ Անահիտ Մխիթարյանը:
«Մեկ-մեկ ես էլ եմ գնում նկարահանման հրապարակ եւ խանգարում եմ: Իմ աշխատանքը՝ որպես ռեժիսոր, կարոտում եմ, թույլտվություն եմ վերցնում ռեժիսորից եւ «չարություն» անում նկարահանման հրապարակում»,-ասել է Ելենան:

Նկարահանումները սկսվել են մոտ մեկ ամիս առաջ: Դերասանական կազմում են Ալեքսանդր Բաբասյանը, Վիկտորիա Սահակյանը, Նորայր Եղյանը, Մերի Մովսիսյանը, Ելենա Բորիսենկոն, Անահիտ Ղուկասյանը, Կարինե Ջանջուղազյանը, Հակոբ Տեր-Հակոբյանը:
Նկարահանումներ են անցկացրել կանանց քրեակատարողական հիմնարկում. «Ճշմարտանման տեսարաններ ստանալու համար անհրաժեշտ էր խցում էլ լինել: Դերասանների վրա այցը հոգեբանորեն շատ էր ազդել»:
https://bravo.am/news/76735
