⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Մարդու կյանքը գնահատվում է 3 մլն դրամ․ «Հրապարակ»

Հասարակություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը նախագիծ է ներկայացրել՝ 2022 թ. օգոստոսի 14-ին «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի եւ վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։

Ըստ այդմ՝ հիվանդանոցային պայմաններում մինչեւ երեք օր բուժման մեջ գտնված անձանց 150 հազար դրամ կտրամադրեն, երեք եւ ավելի օր բուժվածներին՝ 300 հազար, զոհված անձանց ընտանիքներին՝ յուրաքանչյուր զոհի (այդ թվում՝ գտնվելու վայրն անհայտ անձի) համար՝ 3 մլն դրամ։ Անձի մասին ստույգ տեղեկատվություն չունենալու դեպքում` 1 մլն դրամ: Բյուջեից կպահանջվի մոտ 55 միլիոն դրամ։

Փաստորեն, պետությունը հոգում է միայն խեղված եւ զոհված անձանց մասին, այն էլ՝ առավելագույնը 3 մլն դրամ, իսկ եկամտի աղբյուրը կորցրած «Սուրմալուի» առեւտրականներին որեւէ փոխհատուցում նախատեսված չէ։ Նշենք, որ դեպքից կես ամիս անց կան ձերբակալվածներ` 3-ը պահեստը շահագործող անձինք են: Սակայն որեւէ պետական պաշտոնյայի մեղադրանք չի առաջադրվել, կամ հրաժարական չի տվել, իսկ փոխտնօրենին ձերբակալեցին, սակայն դատարանը կալանքի սանկցիա չտվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ