⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Ինչու պարտվեց ընդդիմությունը և ինչ է սպասվում․ Հայկ Նահապետյան Լուսնային-արևային օրացույց՝ 2026 թ. հոկտեմբերի 28-ի համար Պետք է քննարկել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ Ռուսաստան մուտքն արգելելու հարցը․ Ջաբարով Ռուսաստանը կատարում է Իրանի նկատմամբ իր բոլոր պարտավորությունները. Պուտին Արհեստական ​​բանականությունը կոչնչացնի մարդկությանը մինչև 2036–ը. Նեյթ Սոարես Տեսախցիկը ֆիքսել է Խարկովում «Բուդմեն» շինարարական հիպերմարկետի խոցման պահը (Տեսանյութ) Իտալիան դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը մինչև ԱՄՆ ընտրությունները. La Repubblica Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիևի «Հարավային կամրջի» ստացած կրիտիկական վնասվածքները Հիքմեթ Հաջիեւ, թույլ տվեք հարցնել՝ ի՞նչ վստահության մասին եք խոսում

Եթե ուզում ենք փրկվել, պետք է հայացքներս կրկին ուղղենք դեպի Աստված. Խաչիկ Ստամբոլցյանի վերջին պատգամը

Թեմա

Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում երեկ վերջին հրաժեշտը տվեցին ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր, կենսաֆիզիկոս, հասարակական-քաղաքական գործիչ, «Ղարաբաղ կոմիտեի» նախկին անդամ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻՆ:

Սեպտեմբերի 15-ին նա կդառնար 82 տարեկան… Խաչիկ Ստամբոլցյանը վաղուց փակել էր քաղաքական էջն ու մինչեւ կյանքի վերջ լծվել քրիստոնեական եւ ավանդական արժեքների պահպանության գործին: Նա անձնվիրաբար պայքարում էր մեր իրողություններում առկա տարբեր յեղկելի դրսեւորումների դեմ: Ոչ այնքան հիվանդությունը, որքան արցախյան 44-օրյա պատերազմի դառը հետեւանքները ծանր ազդեցություն ունեցան նրա առողջականի վրա: Եվ նա մի առիթով «Իրավունքի» հետ զրույցում ցավով ասաց. «Եռաբլուրում նորից սպանեցինք հաղթողներին…»: Սակայն, այսօր փշաքաղվելու չափ հուզիչ է նրա վերջին պատգամը, որն ընդամենն ամիսներ առաջ իր վերջին հարցազրույցում ասել էր մեր թերթի հետ զրույցում: Մեր երկրին պատուհասած այս իրավիճակում Խաչիկ Ստամբոլցյանը գտնում էր, որ անհրաժեշտ է մեր մեղքերի համար ազգովի կանգնենք ապաշխարության:

«Միակ ճանապարհը սա է, իսկ մնացած քայլերն օգտակար չեն: Պետք է մեր մեղքերը գիտակցենք ու գնանք ապաշխարության ճանապարհով», - համոզված էր Ստամբոլցյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում ազգովի ապաշխարության ճանապարհ բռնելը, երբ այսօր իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր անթաքույց անաստված են, նա ասել էր. «Սա անաստված իշխանություն չէ, այլ սատանայական իշխանություն է, դրանք սատանայապաշտներ են, սորոսականներ: Իսկ մենք բոլորս հեռացել ենք Աստծուց: Ասում ենք` քրիստոնյա ենք, բայց եկեղեցի չենք գնում, Աստվածաշունչ չենք կարդում: Եթե ուզում ենք փրկվել, պետք է հայացքներս կրկին ուղղենք դեպի Աստված»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

302487734-2643036132495536-9111223751770239366-n
302507914-2643036259162190-262055612837889170-n
302553764-2643036249162191-6543950005103847756-n
304029251-2643036212495528-2109934835634853927-n-1-1

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ