Արման Ծառուկյանը Հայաստանում է Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրը ԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորում Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն» Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ

«ՄԻՏ­ՎԱԾ Է ՏԱ­ՐԱ­ԾԱՇՐ­ՋԱ­ՆԻ ԵՐԲԵՄՆԻ Ա­ՄԵ­ՆԱ­ՄԱՐ­ՏՈՒ­ՆԱ­ԿԸ ՀԱ­ՄԱՐ­ՎՈՂ ԲԱ­ՆԱ­ԿԻ ԻՍ­ՊԱՌ ՎԵ­ՐԱՑ­ՄԱՆԸ ԵՎ ՈՉՆ­ՉԱՑ­ՄԱՆԸ»

Թավշյա տեռոր

Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­ու­թյու­նը օ­րերս հայ­տա­րա­րու­թյուն տա­րա­ծեց այն մա­սին, որ զի­նա­պարտ­նե­րը կա­րող են ըն­դա­մե­նը ծա­ռա­յել չորս ու կես ա­միս՝  24.000.000 դրա­մի դի­մաց: «Իրա­վունք»-ին այս ա­ռի­թով պար­զա­բա­նում տվեց ի­րա­վա­բան ՌՈ­ԲԵՐՏ ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԸ:

— Պա­րոն Հայ­րա­պե­տյան, որ­քա­նո՞վ է սահ­մա­նադ­րա­կան այս նա­խա­գի­ծը եւ որ­քա­նո՞վ է խտրա­կա­նու­թյուն պա­րու­նա­կում իր մեջ:

— Նա­խա­գի­ծը խնդրա­հա­րույց է, և ա­ռե­րև­ույթ հա­կա­սում է առն­վազն Սահ­մա­նադ­րու­թյան 1-ին, 29-րդ և 83-րդ հոդ­ված­նե­րին և մի շարք կա­րև­ո­րա­գույն մի­ջազ­գա­յին փաս­տաթղ­թե­րին: Մար­դու ի­րա­վունք­նե­րի և հիմ­նա­րար ա­զա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյան մա­սին եվ­րո­պա­կան կոն­վեն­ցի­ա­յի (այսու­հետ՝ կոն­վեն­ցի­ա)՝ խտրա­կա­նու­թյան ար­գելքն ամ­րագ­րող 14-րդ հոդ­վա­ծով սահ­ման­վում է, որ կոն­վեն­ցի­ա­յում շա­րադր­ված ի­րա­վունք­նե­րից և ա­զա­տու­թյուն­նե­րից օգտ­վելն ա­պա­հով­վում է ա­ռանց խտրա­կա­նու­թյան, այն է՝ ան­կախ սե­ռից, ռա­սա­յից, մաշ­կի գույ­նից, լեզ­վից, կրո­նից, քա­ղա­քա­կան կամ այլ հա­մոզ­մուն­քից, ազ­գա­յին կամ սո­ցի­ա­լա­կան ծա­գու­մից, ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյա­նը պատ­կա­նե­լուց, գույ­քա­յին դրու­թյու­նից, ծննդից կամ այլ դրու­թյու­նից: Վե­րո­շա­րադ­րյալ հա­մա­տեքս­տում պարզ է դառ­նում, որ «Զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան և զին­ծա­ռա­յո­ղի կար­գա­վի­ճա­կի մա­սին» օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ և լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին» ՀՀ օ­րեն­քի նա­խագ­ծի՝ «Շար­քա­յին կազ­մի պար­տա­դիր զին­ծա­ռա­յո­ղը պար­տա­դիր զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյու­նից վա­ղա­ժամ­կետ կա­րող է ար­ձակ­վել նա­և ծա­ռա­յու­թյան չոր­րորդ ա­մի­սը լրա­նա­լուց և պատ­րաս­տու­թյան ու­սում­նա­կան փուլն ա­վար­տե­լուց հե­տո՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան բյու­ջե 24 մի­լի­ոն դրամ վճա­րե­լու դեպ­քում» դրույ­թը ակն­հայտ խտրա­կան մո­տե­ցում է պե­տու­թյան առ­ջև պար­տա­վո­րու­թյուն կա­տա­րող մի­և­նույն ան­ձանց մի­ջև՝ կապ­ված գույ­քա­յին դրու­թյու­նից, ինչն էլ իր հեր­թին խախ­տում է այդ ան­ձանց Սահ­մա­նադ­րու­թյամբ ե­րաշ­խա­վոր­ված ի­րա­վունք­նե­րը:

— Չորս ու կես ա­միս ծա­ռա­յած զին­ծա­ռա­յո­ղը ինչ­պի­սի՞ գի­տե­լիք կա­րող է ձեռք բե­րել:

— Ըստ իս, դա ոչ բա­վա­րար ժա­մա­նա­կա­հատ­ված է մար­տա­կան պատ­րաս­տու­թյան հա­մար: Հա­մե­նայնդեպս, մին­չև այ­սօր կի­րա­ռե­լի է ե­ղել առն­վազն 6 ա­միս ժամ­կե­տը: Ան­հաս­կա­նա­լի է նա­և, թե ինչ սկզբունք­նե­րի հաշ­վառ­մամբ են ընտ­րել հենց 4,5 ա­միս, կամ օ­րի­նակ` ինչ­պե՞ս պետք է կազ­մա­կերպ­վի այդ ծա­ռա­յու­թյու­նը:

— Նպա­տա­կը ո՞րն է, թու­լաց­նել բա­նա­կը:

— Ես չեմ կար­ծում, որ սա նպա­տակ կա` բա­նա­կը կազ­մա­քան­դե­լու: Ես կար­ծում եմ, որ սա հեր­թա­կան քայ­լե­րից է, ո­րը միտ­ված է տա­րա­ծաշր­ջա­նի եր­բեմ­նի ա­մե­նա­մար­տու­նա­կը հա­մար­վող բա­նա­կի իս­պառ վե­րաց­մանը և ոչն­չաց­մանը: Զու­գա­հե­ռա­բար ՄԻՊ պաշ­տո­նը ծան­րա­բեռ­նած տի­կի­նը դի­մում է ներ­կա­յաց­րել ՍԴ, որ­պես­զի թույ­լատր­վի զին­ծա­ռա­յող­նե­րին ան­դա­մակ­ցել ա­ղան­դա­վո­րա­կան կազ­մա­կեր­պու­թյա­նը: Սա ոչ այլ ինչ է, քան բա­նա­կի իս­պառ վե­րաց­ման հա­մար վար­վող հե­տև­ո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն:

— Կա­րո՞ղ ենք ար­ձա­նագ­րել սո­ցի­ա­լա­կան ա­նար­դա­րու­թյուն, խտրա­կա­նու­թյուն եւ բա­ցա­հայտ կո­ռու­պաց­ված, բայց «օրի­նա­կան» նա­խա­գիծ ու մի­տում­նա­վոր բա­նա­կի կազ­մա­քան­դում:

— Սո­ցի­ա­լա­կան ա­նար­դա­րու­թյուն, խտրա­կա­նու­թյուն, հա­սա­րա­կու­թյան մի­ջև ա­ռանց այն էլ լար­ված վի­ճա­կի սրում մի­ան­շա­նակ առ­կա է: Տպա­վո­րու­թյուն է, որ ոչն­չի եր­բեք չհա­սած իշ­խա­նու­թյու­նը տա­ռա­պում է փո­ղի մո­լուց­քով: Ու տպա­վո­րու­թյուն է նա­և, որ նրանց հա­մար ա­մեն ինչ վա­ճառ­վում է ու ա­մեն բան գին ու­նի (նկա­տի ու­նեմ փո­ղա­յին ար­ժեք): Կար­ծիքս պա­տա­հա­կան չէ. դե­ռևս 2 տա­րի ա­ռաջ նրանք գու­մար է­ին ա­ռա­ջար­կում ՍԴ դա­տա­վոր­նե­րին, որ­պես­զի վեր­ջին­ներս ա­պօ­րի­նի կեր­պով ա­զատ­վեն ի­րենց զբա­ղեց­րած պաշ­տոն­նե­րից: Իսկ հի­մա փո­ղի դի­մաց պար­տա­վո­րու­թյան կա­տա­րու­մից խու­սա­փե­լու տար­բե­րակ են ա­ռա­ջար­կում նո­րա­կո­չիկ­նե­րին: Հի­մա վա­ճառ­քի է հան­ված Հա­յաս­տա­նի ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը, ո­րից զուրկ են պե­տու­թյան այ­սօր­վա կա­ռա­վա­րիչ­նե­րը: Եվ ինչ­պես բնո­րոշ է հո­գով չար­չի­նե­րին՝ կա­րե­լի է ա­մեն բան հա­նել վա­ճառ­քի, կա­րև­որ է, սա­կայն, որ դա պատ­կա­նի ոչ թե ի­րենց, այլ` այ­լոց:

— Այ­նու­հան­դերձ, հաշ­վի առ­նե­լով, որ մշտա­պես պա­տե­րազ­մող երկ­րին անհ­րա­ժեշտ է մար­տու­նակ բա­նակ, ար­դյոք կըն­դուն­վի՞ նա­խա­գի­ծը:

— Վստահ եմ, որ կըն­դուն­վի: Այլ է հար­ցը, թե ինչ ճա­կա­տա­գիր կու­նե­նա հե­տա­գա­յում ար­դեն, իսկ ըն­դուն­ված օ­րեն­քը: Ո՞վ գի­տի, գու­ցե ըն­դու­նու­մից մին­չև հա­կա­սա­հա­մա­նադ­րա­կա­նա­ցում ըն­կած ա­րան­քում կան ՔՊա­մերձ մար­դիկ, ով­քեր պետք է 24.000.000-ով ա­զատ­վեն ծա­ռա­յու­թյու­նից:

Զրու­ցեց ՆԱ­ՆԱ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ամենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն ՊիոտրովսկունՎլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված