ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Զախարյանն այդ կերպ փորձում է փրկել մարզական կարիերան. Բերեզովսկի

Սպորտ

Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապ, հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին անդրադառնալով  Արսեն Զախարյանի՝ Լոնդոնի «Չելսի» հնարավոր տեղափոխության թեմային նշել է.

«Որքան էլ միշտ ասեն թե սպորտը քաղաքականությունից դուրս է, գործի մեջ ամեն ինչ այլ է ու մենք առնչվել ենք մարզիկների հանդեպ վերաբերմունքի աննախադեպ իրավիճակների: Չեմ քննադատի, ոչ էլ հարցեր ունեմ Արսենին, դա նրա ընտրությունն է, որը մենք պետք է հարգենք: Հավանաբար, այս կերպ Արսենը ցանկանում է փրկել իր մարզական կարիերան, որն առանց այդ էլ վատ չէր զարգանում այս փուլում:

Թող նա գնա ու մեզ ուրախացնի ուժեղ լիգայում, կհետևենք նրան ու կուրախանանք նրա հաջողություններով»,- ասել է Բերեզովսկին «Матч ТВ»-ի՝ «Есть тема!» հաղորդման շրջանակում:

 

Խոսելով Զախարյանի Հայաստանի հավաքականը չընտրելու, հայ երկրպագուների եւ մարզիչների վերաբերմունքի մասին, ինչպես նաեւ ֆուտբոլիստի քաղաքացիությունը փոխելու հնարավորության թեմային Բերեզովսկին ասել է.

«Նա հայկական արմատներ ունի, բայց բոլորովին վերջերս ընտրություն է կատարել Ռուսաստանի հավաքականի օգտին ու պետք է հարգել այդ որոշումը։ Հայ երկրպագուներն ու մարզիչներն ուրախ կլինեին ողջունել Արսենին թիմում: Նրա նման ուժեղ ֆուտբոլիստը մեծ օգնություն կլիներ մեր հավաքականի համար։ Ինչ վերաբերում է քաղաքացիության թեմային, երեւի թե դա անհնար է, բայց ավելի հստակ կարող է ասել ՈւԵՖԱ-ն»,- ավելացրել է Բերեզովսկին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ