⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Նոր իրողությունների պայմաններում հայ-ռուսական դաշինքը էլ ավելի կարեւոր նշանակություն է ստանում, թե՛ ՀՀ-ի, թե՛ ՌԴ-ի համար․ Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյան

Ներքաղաքական

<<Մեր օրերում, երբ աշխարհակարգ է փոփոխվում, երբ ձեւավորվում են նոր ուժային կենտրոններ, երբ միաբեւեռ աշխարհ արդեն անցյալ է, իսկ մի շարք ուժային կենտրոններով աշխարհը ձեւավորվում է մեր աչքի առաջ՝  Հայաստանը կարող ունենալ արժանապատիվ տեղ ու դեր։ Ահա այս նոր իրողությունների պայմաններում հայ-ռուսական դաշինքը էլ ավելի կարեւոր նշանակություն է ստանում, թե՛ ՀՀ-ի, թե՛ ՌԴ-ի համար։ Որովհետեւ այժմ ձեւավորվող անվտանգային համակարգը ենթադրում է փոխլրացնող միավորների ամբողջություն>>,-անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների կարեւորությանը, <<Իրավունքի>> հետ զրույցում ասաց հայտնի ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ, ընդգծելով․

- Ահա այդ փոխլրացնող միավորներից մեկը նոր անվտանգային համակարգում կարող է լինել ՀՀ-ն։ ՀՀ-ի հեռահար, կենսական շահերը համընկնում են դաշնակից ՌԴ-ի եւ բարեկամ Իրանի հետ։ Այս երկրներին է, որ նախեւառաջ ձեռնտու է հզոր, կայացած Հայաստանը Անդրկովկասում, քանի որ այդ նույն անվտանգային համակարգում ի դեմս հզոր ու կենսունակ Հայաստանի՝ իրենք տեսնում են վստահելի գործընկերոջ, որը կարող է աjդ փոխլրացնող միավորի դերը կատարել նոր ձեւավորվող անվտանգային համակարգումը։ Եվ եթե մենք ազգովի ճիշտ կողմնորոշվենք այս բարդագույն, պատմական իրողություններում՝ չտրվենք հակառուսական վարձու քարոզիչների խարդավանքներին, ապա կարող ենք ունենալ արժանապատիվ կյանքի եւ հզոր պետության հեռանկար։

Հայ-ռուսական դաշինքի այս նոր ձեւավորվող անվտանգային համակարգում լինելով է, որ մենք կարող ենք վերատիրանալ մեր կարեւոր նվաճումներին, ունենալ կենսական տարածք, որն անհրաժեշտ է հայոց քաղաքակրթության ու հայոց պետականության հարատեւության համար։ Այդ նոր անվտանգային համակարգում հանգուցային դեր ունենալով է, որ մենք կարող ենք ունենալ տնտեսական կայուն զարգացման հեռանկար, այդ համակարգում լինելով միայն մենք կարող ենք դիմակայել թուրք-ադրբեջանական ագրեսիվ նկրտումներին եւ ճնշումներին։ Հետեւաբար, այո, նոր իրողությունների պայմաններում հայ-ռուսական դաշինքի տեղն ու դերը էլ ավելի է մեծանում եւ այս ճանապարհն է, որ ՀՀ-ին՝ Արցախով, Սյունիքով, մեծ հավանականությամբ նաեւ Նախիջեւանով, կարող է բերել կենսունակ պետության հեռանկար տեսանելի ապագայում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ