ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 85-րդ թատերաշրջանը կբացի Ա. Պ. Չեխովի «Բալենու այգին» կատակերգությամբ

Մշակութային

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր՝ 85-րդ թատերաշրջանի բացումը կկայանա ս.թ. սեպտեմբերի 16-ին Ա. Պ. Չեխովի «Բալենու այգին» կատակերգությամբ (բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի)։ Ներկայացման առաջնախաղը կայացել է ս/թ մայիսի 7-ին։ 

Սեպտեմբեր ամսվա խաղացանկում կլինեն Ա․ Ցագարելիի «Խանումա», Է․ Հովանեցի «Գարդենիա», Հովհ․ Թումանյանի «Քաջ Նազար», Ալ․ Պուշկինի «Օնեգին», Դ․ Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ», «Խաղը», Դ․ Կարոնի «Կեղծ նոտա», Կ․ Միտանիի «Ծիծաղի ակադեմիա», Մ․ Բարտլետի «ԿոնտրԱկտ» և այլ սիրված ներկայացումներ։  

Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին թատրոնում վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն։ Ստեղծագործական դադար չի լինի. կշարունակվեն նոր բեմադրությունների փորձերը։ 

Նորա Գրիգորյանը բեմադրում է «Վիյ» ներկայացումը՝ ըստ Ն․ Գոգոլի։ Երևանի մնջախաղի թատրոնի հետ համատեղ այս նախագծի առաջնախաղը կկայանա նոյեմբերի երկրորդ կեսին։ 
Ա. Օստրովսկու 200-ամյակի առթիվ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը բեմադրում է ռուս դրամատուրգի «Բալզամինովի ամուսնությունը» պիեսը: 
ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Իռա Հարությունյանը հանդիսատեսի ուշադրությանը կներկայացնի ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Ս․ Բոբրիկի «Ամուսնացնել Ժանետին» կատակերգությունը։ 

Բեմադրական աշխատանքներին զուգահեռ ներկայացումներ կցուցադրվեն Փոքր բեմում։ Ընդ որում, կկայանա երկու նոր առաջնախաղ. հանդիսատեսի դատին կհանձնվի Մ․ Խեյֆեցի  «Նրան սպասելիս» պիեսը՝ Ելենա Վարդանյանի ռեժիսուրայով։ ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը կներկայացնի «Վերհիշիր անունը քո» մոնոներկայացումը՝ նվիրված Կոմիտաս վարդապետին։   

Թատրոնի 85-ամյա հոբելյանի շրջանակում նախատեսված է Փոքր բեմում անցկացնել ՀՀ ժողովրդական արտիստ Ալ․ Գրիգորյանի թատերական ներկայացումների տեսագրությունների հետահայաց ցուցադրություն։ 

Մինչ տարեմուտ Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով կբեմադրվի և փոքրիկներին կմատուցվի «Արքայադուստր գորտը» ամանորի մանկական հեքիաթը։ 

Աշխատանքային փուլում է նաև երկու թատերական նախագիծ (բեմադրիչ՝ Կարեն Ներսիսյան)․ մեկը Սոփոկլեսի «Էդիպ արքան» է (համատեղ նախագիծ Մոսկվայում Հունաստանի մշակույթի կենտրոնի հետ), մյուսը՝ և Ա․ Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» (համատեղ նախագիծ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ)։ Վերջինիս ցուցադրությունը տեղի կունենա նախկին Երևանի բերդի տարածքում՝ գեներալ Ի.Պասկևիչի հրամանատարությամբ ռուսական զորքերի կողմից ամրոցի ազատագրման տարեդարձի տոնակատարության շրջանակում։ 

Նախատեսվում է բեմադրել «Առյուծը ձմռանը» ներկայացումը՝ ըստ ամերիկացի դրամատուրգ Ջեյմս Գոլդմանի պիեսի։ 

2022թ․ հոկտեմբերին Կ․ Միտանիի «Ծիծաղի ակադեմիա» ներկայացումը կմասնակցի Ղազախստանում անցկացվող «ՏեART- Կոկշե» փառատոնին։  
2023թ․ Ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան) կմասնակցի Մոսկվայի Չեխովյան փառատոնին։ Հրավիրող կողմը
Թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիան (ԹՄՄԿ) է՝ ԱՊՀ անդամ-երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: 
Բանակցություններ են ընթանում նաև միջազգային այլ փառատոների հետ։

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 85-րդ թատերաշրջանի ընթացքում կվերազինվի թատրոնի թանգարանը։  

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՀայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ ԼուսանկարԻ՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներինՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»Տիեզերքն ունի իր սեփական տոնածառըՆիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔԶելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞«Ժողովուրդ». Լեզու կտրել սպառնացողը, ով թմրանյութի գործով է անցել, գլխավոր դատախազի կողքին էԼույս չի լինելու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված