⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Բերձորից ադրբեջանական տեսանյութեր սոցցանցերում տարածելով՝ մեր դարդին դարման չենք անի. Բալասանյան

Թեմա

ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ գնահատմամբ՝ ամեն օր Բերձորից ադրբեջանական տեսանյութեր սոցցանցերում տարածելով՝ մեր դարդին դարման չենք անի։ Դրա փոխարեն պետք է համախմբվել:

- Ազգային հերոս Մովսես Գորգիսյանն ասում էր՝ «Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»։ Պետք է Արցախի հետ կապված կոնկրետացնենք հանրային պահանջ՝ ուղղված պատասխանատուներին: Միշտ մտածում էինք, որ կոնֆլիկտը սառեցնելով ու հարցի հանգուցալուծումը երկարաձգելով՝ աշխարհը մի օր կկանգնի մեր կողքին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի իր, այսպես կոչված, տարածքային ամբողջականության վերականգնման պահանջից։ Սակայն, ցավոք սրտի, այդպես չեղավ: Եվ հիմա պետք է իշխանություններից բոլորս մի բան պահանջենք՝ վերականգնել ԼՂԻՄ սահմանները, որն ընդունում էր անգամ Ադրբեջանը, կազմակերպել Շուշիի ու Հադրութի շրջաններից տեղահանվածների վերադարձը իրենց բնակավայրեր ու հստակ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ Արցախի հետագա ճակատագրի որոշման հետ կապված։ Ընդ որում՝ այդ բանակցությունները վարել ոչ թե Մինսկի խմբի ֆորմատով, այլ 3+3 ֆորմատով, քանի որ մեր տարածաշրջանում Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան են այսօր հարց լուծողները։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ