⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Ինչի՞ մասին է «պատմում» արյունը.«Աստղիկ» բկ-ի լաբորատորիաների առանձնահատկությունը ՌԴ դեսպանատունը Շիրակի մարզպետի բառապաշարը համեմատել է նացիստականի հետ Պրոֆեսոր Չարչյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ին Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում «Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, Հայաստանում պետք է ձևավորվի նոր ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք

Երբեմն «Ուղիղ եթեր»-ը կարող է փրկել լրագրողի կյանքը եւ ոչ միայն լրագրողի

Լուսանկարներ

Առեւանգել են սկանդալային հրապարակումներով հայտնի լրագրող Հենրի Գասպարյանին՝ քաղաքի ճանաչված օլիգարխներից մեկի՝ Գաբրիել Սեդրակյանի մասին հերթական սկանդալային նյութը նկարահանելու ժամանակ: Սակայն, մի շտապեք սենսացիոն լուրի մասին աղաղակել, քանի որ խոսքը ֆիլմի մասին է:

Հայաստանյան կինոթատրոնների մեծ էկրաններին է ռեժիսորներ ՕՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ եւ ՖԻԼԻՊ ՊՈՂՈՍՅԱՆԻ նոր «Ուղիղ եթեր» կինոկատակերգությունը։ Ֆիլմի պրեմիերան մեկտեղել էր շոուբիզնեսի հայտնի դեմքերին. ներկա էին դերասաններ, երգիչներ եւ, պարզապես, արվեստասեր հանրույթի ծանոթ դեմքերը:

Ֆիլմի հերոսը սկանդալ.քոմի լրագրողն է, որի գործողությունների շուրջ էլ զարգանում են իրադարձությունները: Ըստ ռեժիսորների, որոնք նաեւ ֆիլմի սցենարի համահեղինակներն են ու նաեւ հերոսները, փորձել են «Ուղիղ եթեր» -ով ցույց տալ, թե  ինչերի է ընդունակ մարդը՝ հանուն սիրո ու ընկերության, ընդ որում՝ անկախ իր սոցիալական դիրքից եւ հասարակության մեջ իր մասին ձեւավորված պատկերացումներից:

«Ֆիլմը սկսել ենք նկարահանել մեկ տարի առաջ, անցած ճանապարհն այդքան էլ հեշտ չի եղել, բայց եղել է շատ հետաքրքիր ու լավ ընկերներ ենք ձեռք բերել: Շատ պրոֆեսիոնալ կազմ էր ձեւավորվել»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց ֆիլմի ռեժիսորներից Ֆիլիպ Պողոսյանը:

Ինչ վերաբերում է ֆիլմի բովանդակությանը՝ Ֆ. Պողոսյանը կես կատակ-կես լուրջ՝ վստահեցրեց. «Երբեմն «Ուղիղ եթեր»-ը կարող է փրկել լրագրողի կյանքը եւ ոչ միայն լրագրողի»:

Իսկ ֆիլմի մյուս ռեժիսորը՝ Օնիկ Հովհաննիսյանը շեշտեց, որ ֆիլմը նկարահանել են բացառապես երիտասարդներով, ինչը դրական է համարում:

«Դերասանական անձնակազմի մեծ մասը ֆիլմում իր առաջին քայլերն է անում, բոլորն էլ նվիրված աշխատել են եւ կարողացանք արդյունք ստանալ: Ինչ խոսք, հեշտ չէր ֆիլմ նկարահանել, երբ չկային ֆինանսական միջոցներ, բայց երբ աշխատանքը սկսում ես եւ մարդիկ քեզ հավատում են, շատեր են սկսում օգնել», - անկեղծացավ Օնիկ Հովհաննիսյանը։

Նշենք, որ ֆիլմում ներգրաված դերասաններից են ՀՀ վաստակավոր արտիստ Վարուժան Մանուկյանը, Ջեմմա Մարտիրոսյանը, Արմեն Մարգարյանը, Տիգրան Բարսեղյանը, Սեդա Ավագյանը, Հարութ Բեգ-Վանյանը, Արեւ Հակոբյանը, Լարիսա Ենգիբարյանը եւ բլոգեր Էմմա Շաբոյանը: Ի դեպ, ցավոք, ֆիլմի պրեմիերան չհասցրեց տեսնել Ջեմմա Մարտիրոսյանը:

«Ափսոս, որ վերջերս մեր ավագ գործընկերը հեռացավ կյանքից։ Սիրով ու ջերմությամբ ենք հիշում մեր լավ ընկեր տիկին Ջեմմա Մարտիրոսյանին: Նա վարպետորեն իր դերը կատարեց: Հիմա էլ, կարծես, մեր հետ է»,- ընդգծեց Ֆիլիպ Պողոսյանը։

Նյութը եւ լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

DSC-0196
DSC-0197
DSC-0198
DSC-0202
DSC-0205
DSC-0207
DSC-0211
DSC-0213
DSC-0218
DSC-0220
DSC-0225

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ