Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Ինչի պետք ա իմ թոռը գնա ինչ-որ թալանչի էշի տղու թոռան տեղը ծառայի․ Կորյուն Ղումաշյանը ՊՆ աղմկահարույց նախագծի մասին

Հանդիպում

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է 24 միլիոն դրամ վճարելու դեպքում պարտադիր զինվորական ծառայությունը դարձնել 4.5 ամիս՝ 2 տարվա փոխարեն։ Առաջարկի հիմքում պարտադիր զինծառայության կրճատման ու արհեստավարժ պայմանագրային զինծառայության ինստիտուտի զարգացման անհրաժեշտությունն է՝ ասվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագծի հիմնավորման մեջ։

Վերը նշված նախագծի շուրջ զրուցել ենք «Տիգրան Մեծ» պետական ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր, <<Արամազդ>> ջոկատի հրամանատար գնդապետ Կորյուն Ղումաշյանի հետ, ով միանշանակ նկատեց․

-Դա ազգակործան որոշում է, ինչ-որ շատ-շատ են վերջին շրջանում ազգակործան որոշումները։ Հայրենիքը բոլորի համար է, բոլորը պետք է ծառայեն հայրենիքի համար, ոչ թե ով փող ունի՝ տա ու ազատվի։ Էդ փողատերերը ումով են էդ փողերը աշխատել, ժողովրդից թալանած փողերը տալիս են, որ իրանց էրեխեքին ազատեն, իսկ ով հալալ քրտինքով է աշխատել պետք ա էրեխուն ուղարկի թալանչիների էրեխեքի տեղն էլ ծառայի հա՞։ 

-Ասում են ուզում են պրոֆեսիոնալ բանակ կառուցեն։

-Պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար նախ պրոֆեսիոնալ զինտեխնիկա պետք է գնեն երկրի համար, ոչ թե 24 միլիոնը առնեն երկիրը թալանողի ձեռքից, իսկ խեղճ ու կրակ ժողովուրդն էլ մնա սաղի տեղը ծառայեն։ Ես ասում եմ, եթե սրանք էս ազգակործան որոշումը կյանքի կոչեն, սաղ նորմալ մարդիկ կարտագաղթեն, նորմալ նկատի ունեմ հալալ քրտինքով աշխատող մարդկանց։ Հենց իմ վրա օրինակը բերեմ, ինչի պետք ա իմ թոռը գնա ինչ-որ թալանչի էշի տղու թոռան տեղը ծառայի, ես եմ անձամբ այդ հարցը տալիս՝ Կորյուն Ղումաշյանս, ով երեսուն տարի ծառայել հայրենիքին, էսօր էլ էս ձեւ են փոխհատուցում նվիրյալներին։  

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ