Պարույր Հայրիկյան, դու անպարտ ես. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Վրաստանը կարող է ամբողջությամբ զրկվել առանց վիզայի ռեժիմից». Եվրահանձնաժողովի զեկույցը Հորոսկոպ. 2025 թվականի վերջին նորալուսինը և դրա կարևորությունը Ահա թե ինչու ոչ մի դեպքում չի կարելի տանը պահել մահացած մարդու լուսանկարը Ինչ են նախապատրաստում ռուսական ուժերն Օդեսայից մինչեւ Խերսոն հատվածում Գլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց մինչև Նոր տարի․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սպասվում 1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոց

Ինչո՞ւ են քթի վիրահատություններն այդքան պահանջված Հայաստանում․ պարզաբանում է պլաստիկ վիրաբույժ Կարեն Սևտերտերյանը

Առողջապահական

 Հայաստանում վերջին տարիներին ռինոպլաստիկայի (քթի ձևի շտկման) շատ լավ ավանդույթներ են ձևավորվել։ Ռինոպլաստիկայի բումի մեղավորը այսպես կոչված «հայկական քիթն է»՝ մեծ  ու սապատավոր, որն անհարմարություններ է պատճառում իրենց տերերին և՛ ֆունկցիոնալ, և՛ էսթետիկ առումով։ Ինչո՞ւ են հայերը ձգտում ազատվել արծվաքթից և ի՞նչ հնարավորություններ է տալիս ժամանակակից պլաստիկ վիրաբուժությունը, NEWS.am Medicine-ի հետ զրույցում պարզաբանում է դիմածնոտային վիրաբույժ, Ani Esthetica բժշկական կենտրոնի հիմնադիր Կարեն Սևտերտերյանը։

Պարոն Սևտերտերյան, որքանո՞վ են պահանջված Հայաստանում սեպտոպլաստիկան (քթի միջնապատի թեքվածության շտկում) և ռինոպլաստիկան և ինչո՞ւ։

Քթիմիջնապատի և շնչառության հետ կապված խնդիներ Հայաստանում ունի գրեթե յուրաքանչյուր երկրորդը։ Դա, ըստ երեևույթին, պայմանավորված է մեր անատոմիական առանձնահատկություններով՝ քթերը մեծ են, քթանցքները լայն են, հեշտ են դեֆորմացվում։ Դա մի քիչ էլ պայմանավորված է մեր քարքարոտ լեռնաշխարհով՝ քթի վնասվածքները շատ են։

Համեմատած այլ ազգերի հետ, կարծում եմ, մեզ մոտ դա համաճարակի բնույթ է կրում։ Ես երկար տարիներ շփում եմ ունեցել մեր ռուս գործընկերների հետ, և 2 տարի աշխատել եմ Գերմանիայում, սեպտոպլաստիկան այդքան տարածված վիրահատություն չէր իրենց մոտ, ինչքան Հայաստանում։

Ինչ վերաբերում  է ռինոպլաստիկային, դա ևս պայմանավորված է հայկական քթի առանձնահատկություններով։ Գրեթե յուրաքանչյուրի մոտ քթի որևէ շտկման անհրաժեշտություն կա՝ քթի ծայրի, կամ սապատի, կամ այլ ինչ-որ առանձնահատկության։ Եվ շատերը դիմում են ռինոպլաստիկայի՝ բարդույթներից ազատվելու և իրենց ավելի ինքնավստահ զգալու համար։

Ու մեր մասնագետները մեծ փորձառություն ունեն արդեն այդ ոլորտում և միջազգային համբավ են ձեռք բերել։

Ռուսաստանից շատ հայեր են գալիս Հայաստան քիթը վիահատելու համար, իսկ գալիս են ա՞յլ ազգերի ներկայացուցիչներ։  Այժմ Հայաստանում գտնվող ռուսաստանցիները դիմո՞ւմ են Ձեզ ռինոպլատիկայի համար։

Այո, հատկապես Ռուսաստանից այլազգիները ևս գալիս են Հայաստան զուտ ռինոպլաստիկայի համար։ Արդեն տեղեկացված են, թե ինչքան պետք է մնան, նույնիսկ գոյություն ունեն տուրիստական կազմակերպություններ, որոնք կոնկրետ մասնգիտացած են բժշկական տուրիզմի վրա։

Այստեղ բնակվող ռուսաստանցիներից դիմել են մեզ ոչ միայն ռինոպլաստիկայի, այլև այլ դիմածնոտայն և պլաստիկ խնդիրների համար՝ օրինակ, իմպլանտացիայի։

Ի՞նչ ծառայություններ է առաջարկում այս ոլորտում Ani Esthetica-ն, որո՞նք են Ձեր առավելությունները։

Ես դիմածնոտային վիրաբույժ եմ, երկար տարիներ ղեկավարել եմ Կենտրոնական զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժինը։ Այնպես որ, մեզ մոտ իրականացվում է դիմածնոտային վիրաբուժության ամբողջ ծավալը, ներառյալ պլաստիկ վիրաբուժությունը և իմպլանտոլոգիան։ Իսկ ռինոպլաստիկան պլաստիկ դիմածնոտային վիրաբուժության «ամենահաճելի» մասն է։

Խոսելով առավելություններից՝ նշեմ, որ առհասարակ ռինոպլաստիկան կատարվում է բաց, կիսաբաց և փակ եղանակով։

Բաց ռինոպլաստիկան կատարվում է մաշկային կտրվածքներով՝ հատվում է քթի միջնապատի, հաճախ նաև քթանցքների շրջանի մաշկը, ամբողջությամբ մերկացվում են քթի ամուր հյուսվածքները, ոսկրաճառային հենքը, կատարվում են համապատասխան փոփոխությունները և վերջում մաշկը կարվում է։ Այսինքն, առկա են մաշկային կտրվածքներ, կարված վերքեր, որոնց լավացման համար ժամանակ է անհրաժեշտ։  Փակ ռինոպլաստիկայի ժամանակ ամեն ինչ կատարվում է քթի ներսից, միջնապատի և քթանցքերի լորձաթաղանթի շրջանում, լորձաթաղանթի կտրվածքներով, որոնք անտեսանելի են և հետագայում որևէ արտաքին հետք չեն թողնում։

Որպես էսթետիկ վիրահատություն ես նախընտրում եմ փակ եղանակով ռինոպլաստիկան, այն կատարվում է առանց մաշկային սպիների, առանց արտահայտված հետվիրահատական վերքերի։ Այն իրականացվում է նյարդերի, հյուսվածքների անոթավորման պահպանմամբ, ինչի շնորհիվ հետագայում քթի զգացողական խնդիրներ, ցուրտ եղանակին քթի կապտուկներ չեն առաջանում։

Պետք է ասեմ, որ ժողովրդի մեջ կարծիք կա, թե քթի ծայրի շտկումն ու քթանցքերի ուղղումը փակ եղանակով անհնար է իրականացնել, ինչն այդպես չէ։ Փակ ռինոպլաստիկան ամբողջութամբ կատարվում է նույն նպատակների համար՝ և՛ քթի ծայրի, և՛ սապատի, և՛ քթի այլ դեֆորմացիաների ուղղման համար, զուտ տեխնիկան է տարբեր։ Փակ ռինոպլաստիկան ավելի պահպանողական է ու ավելի քիչ ինվազիվ։

Ի՞նչ տարիքի և սեռի մարդիկ են ավելի շատ դիմում ռինոպլատիկայի համար

Առավել հաճախ դիմում են երիտասարդ աղջիկները, 17 տարեկանից սկսած, դպրոցն ավարտելուց հետո ու նոր միջավայր մտնելուց առաջ։ Նախկինում ավելի բարձր տարիքում էին դիմում, 20-21 տարեկանում, բայց հիմա դիմողների տարիքը երիտասարդացել է։

Նաև շատ են սկսել դիմել տղաները։ Նախկինում երիտասարդ տղաներն այդքան ուշադրություն չէին դարձնում քթի դեֆորմացիաներին, իսկ հիմա դիմում են արդեն ոչ միայն դեֆորմացված, այև հայկական տիպի քթերի փոփոխության խնդրով։

Տարիքային սահմանափակումներ կա՞ն ռինոպլաստիկայի համար

Ռինոպլաստիկայի համար ներքին տարիքային շեմ գոյություն ունի, որը պայմանավորված է կմախքի, գանգի աճի և դեմքի ձևավորման ժամկետներով։ Աղջիկների դեմքը միջինում մինչև 17 տարեկանը արդեն ձևավորված է լինում, տղաների համար այդ շեմը մի քիչ ավելի բարձր է՝ նրանց աճը դադարում է 18 տարեկանում։

Վերին տարիքային սահմանափակում չունենք, մեր նախորդ պացիենտը 56 տարեկան կին էր, որը դիմել էր միաժամանակյա սեպտոպլաստիկայի և ռինոպլաստիկայի համար։

Իսկ շա՞տ են դեպքերը, երբ դիմում են միաժամանակյա սեպտոպլաստիկայի և ռինոպլաստիկայի համար։

Այո, շատ են, քանի որ շատ են մարդիկ, որոնք և միջնապատի թեքության և քթի ձևի շտկման կարիք ունեն, բայց լինում են նաև դեպքեր, երբ երիտասարդ աղջիկները խորամանկության են դիմում՝ իրենց ծնողներին համոզում են, որ վատ են շնչում, որպեսզի կարողանան քթի ձևը փոխել։

Ռինոպլաստիկայից առաջ կատարվո՞ւմ է մոդելավորում։ Պացիենտը պատկերացնո՞ւմ է, թե ինչ արդյունք է ստացվելու։

Այո, մոդելավորումը կատարվում է համակարգչային ծրագրով։ Մենք լուսանկարում ենք, ներբեռնում ենք ծրագրի մեջ ու մոդելավորում ըստ պացիենտի նախասիրության, ու ըստ վիրաբուժության հնարավորությունների։

Մշտական հարցը, որ մեզ տալիս են՝ ճշգրիտ նույն պատկերը կստացվի՞ վիրահատությունից հետո, թե՞ ոչ։  Իմ պատասխանն է՝ սա այն վերջնակետն է, այն նպատակն է, որին մենք ձգտում ենք։ Այսինքն, վիրահատությունը կընթանա այնքան ժամանակ, մինչև մենք ստանանք մեր ուզած արդյունքը։

Ի՞նչ արժե ռինոպլաստիկան Ձեր կենտրոնում։

Մեզ մոտ ռինոսեպտոպլաստիկայի ներկայիս արժեքը 550 հազար դրամ է։ Կարծում եմ, մեր շուկայի համար բավականին մատչելի գին է։

Սեպտոպլաստիկայի համար որևէ ապահովագրություն՝ պետպատվեր, սոցփաթեթ կամ կամավոր բժշկական ապահովագրություն գործո՞ւմ է։

Նախկինում սոցփաթեթով պետության կողմից ֆինանսավորվում էին միջնապատի մասով վճարները, և պացիենտը համավճարի սկզբունքով ավելացնում էր տարբերությունը ռինոպլաստիկայի համար։ Անցյալ տարվանից ռինոսեպտոպլաստիկայի ժամանակ սեպտոպլաստիկան այլևս սոցփաթեթով չի փոխհատուցվում։ Նույն քաղաքականությունն են որդեգրել նաև մասնավոր ապահովագրական ընկերությունները, ինչը ես սխալ եմ համարում։

Պարոն Սևտերտերյան, այսօր փողոցում մեր երիտասարդ աղջիկներին նայում եմ, շատերը քթի վրահատության պատճառով, կարծես, նույն դեմքն ունենան։ Հնարավո՞ր է ավելի անհատականացված մոտեցում ցուցաբերել այդ հարցում։

Մեր հիմնական թեզն այն է, որ եթե նկատվում է, որ քիթը վիրահատած է, նշանակում է՝ լավ չէ վիրահատված։ Մեր նպատակն է ռինոպլատիկայի արդյունքում ստանալ բնական, համաչափ, առանց թերությունների քիթ, որը կասկած չի հարուցում փոփոխության ենթարկված լինելու առումով։ Քիչ ինվազիվ և բնական արդյունքով քթի ձևի շտկման վիրահատությունները մեր հիմնական նպատակն են։

Ի՞նչ կասեք մեր ընթերցողներին։

Ռինոպլաստիկան Ձեր երազած դեմքը ստանալու հնարավորություն է։ Դրա համար անհրաժեշտ է կատարել խելամիտ ընտրություն հօգուտ պահպանողական, քիչ վնասող և առավել լավ արդյունքով վիրահատությունների։

Շնորհակալություն։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՍԿԱՆԴԱԼԸՊարույր Հայրիկյան, դու անպարտ ես. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Վրաստանը կարող է ամբողջությամբ զրկվել առանց վիզայի ռեժիմից». Եվրահանձնաժողովի զեկույցըՀորոսկոպ. 2025 թվականի վերջին նորալուսինը և դրա կարևորությունըԱհա թե ինչու ոչ մի դեպքում չի կարելի տանը պահել մահացած մարդու լուսանկարըԻնչ են նախապատրաստում ռուսական ուժերն Օդեսայից մինչեւ Խերսոն հատվածումԳլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց մինչև Նոր տարի․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սպասվում1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոնՄալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոցՆոր մանրամասներ՝ Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տան ոստիկանական հատուկ օպերացիայիցԵրևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ինԵվս մեկ ակնարկ, որ ՌԴ-ԱՄՆ բանակցություններում Ուկրաինան ընդամենը մանրադրամ էԱրշակին պաշտպանողներն են ինձ քննադատում ուրիշ ոչ մեկ. Ուրացած Սրբազանը մի այլ կարգի հպարտ էՎազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղքՄակրոնի նստավայրից գողացել են ավելի քան 100 ափսե և բաժակԿամ պետք է կալանավորի Վեհափառին, կամ տասին վերցնի նոր եկեղեցի ստեղծի, որը ծիծաղելի կլինի. Աղազարյանը հնարավոր սցենարների մասինՀերթական ռեկորդը. Իլոն Մասկի կարողությունը հասավ 749 միլիարդ դոլարի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված