Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Թող Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եղբայրական լինեն, չուզողն էլ մենք լինենք (ԱՆՈՆՍ) Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կիանու Ռիվզն Անգլիայում գնացել է անծանոթ մարդկանց հարսանիքին ու ցնցել հյուրերին

Մշակութային

Կանադացի դերասան Կիանու Ռիվզը Մեծ Բրիտանիայում գնացել է անծանոթների հարսանիքին եւ շնորհավորել նորապսակներին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Երջանիկ նորապսակներ Ջեյմսն ու Նիկի Ռոուդքայթներն ասել են, որ դերասանը շատ ընկերասեր է։ «Նա այնքան բարի էր եւ ընկերասեր։ Նա մեզ շնորհավորեց հարսանիքի կապակցությամբ, մի քանի լուսանկար արեց մեզ հետ եւ ժամանակ տրամադրեց հյուրերի հետ զրուցելու համար»,- հիշում է Նիկին։

Ինչպես պարզաբանել է կինը, նրա ամուսինը Կիանուին հանդիպել է հյուրանոցի բարում եւ հրավիրել միանալ տոնակատարությանը։ Դերասանն ընդունել է հրավերը՝ բոլոր ներկաներին զարմացնելով իր հայտնվելով։

Սա առաջին դեպքը չէ, երբ Ռիվզը հայտնվում է անծանոթ մարդկանց հարսանիքին: 2018 թվականին դերասանն անսպասելիորեն հայտնվել էր ամերիկացի զույգի հարսանիքին։

https://style.news.am/arm/news/92603/kianu-rivzn-angliayum-gnacel-e-antsanot-mardkanc-harsaniqin-u-cncel-hyurerin.html

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ