Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Թող Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եղբայրական լինեն, չուզողն էլ մենք լինենք (ԱՆՈՆՍ) Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Հայտնի է Պավել Պրիլուչնիի եւ Զեփյուռ Բրուտյանի շքեղ հարսանիքի արժեքը

Մշակութային

Դերասաններ Պավել Պրիլուչնիի եւ Զեփյուռ Բրուտյանի հարսանիքը գնահատվել է 15 միլիոն ռուբլի։ Այս մասին գրում է Kp.ru-ն՝ վկայկոչելով ծառայությունների միջին գները Մոսկվայում, որոնց Պրիլուչնին դիմել էր։ 

Սպիտակ վարդերի օգտագործմամբ դեկորացիաները եւ տեխնիկական ծախսերը գնահատվել են 6 միլիոն ռուբլի, բանկետը ՝ 4 միլիոն ռուբլի, զվարճանքի ծրագիրը ՝ 5 միլիոն ռուբլի, հանդերձանքը ՝ 3 միլիոն ռուբլի, տորթը, ծաղկեփունջը, սցենարը եւ մնացած դետալները՝ 2 մլն ռուբլի։

Լրագրողներն այս թվի մեջ չեն ներառել աստղերի ելույթների գինը, քանի որ նրանք հաճախ անվճար են հանդես գալիս ընկերների համար։ Հանրային ճանաչում չվայելող նորապսակներն արտիստների ելույթների համար ստիպված կլինեին եւս 5-6 միլիոն ռուբլի վճարել։ 

Պավել Պրիլուչնին եւ Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են օգոստոսի 25-ին։ Հարսանիքի աստղային հյուրերի թվում էին Իլյա Գլիննիկովը, Ալեքսեյ Չադովը, Իգոր Ժիժիկինը, ելույթ են ունեցել Ստաս Միխայլովը եւ նրա կինը՝ Իննան, Մոտը (Մատվեյ Մելնիկով):

https://style.news.am/arm/news/92605/haytni-e-pavel-priluchnii-ev-zepyur-brutyani-shqex-harsaniqi-arzheqy.html

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ