ՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուց Պուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգի Կոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ) Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնություն Երեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին Մուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալը Եվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնի Գոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)

Արվեստը եկել է փրկելու գիտությանը. ինչ է սպասվում Sensor փառատոնին

Տեսանյութեր

Արագածոտնի մարզի Օրգով համայնքում գտնվող Պարիս Հերունու աստղադիտարանի տարածքում այս օրերին աշխատանքային եռուզեռ է: Հայերն ու ռուսները միավորվել ու օրնիբուն աշխատում են, որպեսզի հասցնեն սեպտեմբերի 10-12-ն այդ տարածքում անցկացնել Sensor երաժշտության եւ ժամանակակից արվեստի միջազգային փառատոնը:

Sensor-ն իր մասշտաբներով ու բովանդակությամբ տարբերվելու է հայաստանյան փառատոններից ու բավականին լուրջ մրցակից դառնալու հավակնություններ ունի ամբողջ տարածաշրջանում: Այս մասին է հուշում այն, որ փառատոնին պատրաստվում են հյուրընկալել աշխարհահռչակ արտիստներ շուրջ 15 երկրներից, այդ թվում՝ Ավստրիայից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Վրաստանից, Իսրայելից, Իտալիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թայվանից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Ճապոնիայից, Սինգապուրից, ԱՄԷ-ից եւ նույնիսկ Թուրքիայից: Իսկ Հայաստանից փառատոնին կներկայանա «ԹմբաԹա» հայտնի երաժշտական խումբը:

Ընդհանուր առմամբ՝ փառատոնին ներկա կլինեն ավելի քան 80 արտիստ, որոնց ունկնդրելու հնարավորություն կունենա շուրջ 3500 մարդ: Ընդ որում՝ նրանք ոչ միայն կվայելեն լավ երաժշտություն եւ կհիանան Հերունու գիտական միջավայրը տեսնելով, այլեւ կունենան վրանային հանգիստ անցկացնելու եւ, իհարկե, սնվելու հնարավորություն՝ սննդի վճարովի կետերից: Ընդ որում՝ մի հատված էլ փառատոնային տարածքում կոչվելու է Արցախ, որտեղ տեղահանված արցախցիները հնարավորություն կունենան արցախյան բարիքներ վաճառել այցելուներին, որի գումարն ամբողջովին մնալու է հենց իրենց: Սա կազմակերպիչները միաձայն որոշումն է:

Իսկ թե ինչպես է գիտական տարածքը սինթեզվելու արվեստի հետ՝ չվնասելով մեկը մյուսին ու ինչ է սպասվում փառատոնային օրերին, «Իրավունքը» պարզեց հենց տեղում: Ընդամենը 3 օրվա համար կազմակերպիչներն իրականացնում են ոչ միայն ամբողջ տարածքի մաքրման աշխատանքներ, այլ նաեւ վերանորոգում են տարածքում եղած ենթակառույցները, տանիքները, տնակները, կառուցում ոչ ժամանակավոր բեմահարթակներ, ապահովում լուսավորությամբ: Այո՛, Պարիս Հերունու աստղադիտարանի տարածքը մի նոր շունչ է ստանում՝ այն էլ մշակութային: Համենայնդեպս, փառատոնի համակազմակերպիչ ՆԱՏԱՇԱ ԱԲԵԼԸ վստահեցրեց, որ արվեստը եկել է փրկելու գիտությանը եւ ոչ թե վնասելու ու կարելի է ասել, որ մեկը մյուսին լրացնում են: Ի դեպ, այս գործում փառատոնի թիմը բավական լուրջ փորձ ունի: Նրանք մասշտաբային միջոցառումներ են կազմակերպել Նյու Յորքում, Բեռլինում, Բարսելոնայում, Մոսկվայում, ինչպիսին օրինակ բազմօրյա երաժշտական փառատոնն է եղել Բեռլինի ռադիոհեռարձակման կենտրոնի շենքում, որը մշակութային լուրջ նշանակութուն ունի։

301449814-2638698879595928-1234960720801504882-n

«Այն պահից, երբ մեզ ցույց տվեցին մեր հայ գործընկերներն այս տարածքը, արդեն մոտ երկու տարի է երազում էինք, որ այստեղ անենք նմանատիպ փառատոն: Այս տարի ամեն ինչ դասավորվեց այնպես, որ կարողացանք իրականություն դարձնել այն: Հենց վայրի առանձնահատկություններից ելնելով` որոշվեց փառատոնի մի փոքր տիեզերական, գիտաֆանտաստիկ թեմատիկան եւ անվանումը: Լինելու են էլեկտրոնային երաժշտություն, երաժշտական խմբերի կենդանի կատարումներ, նկարիչներն աշխատելու են մեդիա, լուսային ինտերակտիվ ինստալյացիաների ժանրում: Մենք կուզեինք այս փառատոնը դառնար ամենամյա»,-  անդրադառնալով Sensor-ի գաղափարին՝ ասաց Նատաշա Աբելը:

Փառատոնի համակազմակերպիչ, «Արմատ Քոմմյունիթի ժամանակակից արվեստ» ՀԿ հիմնադիր-նախագահ ԼԵՎՈՆ ՀՈՒՆԱՆՅԱՆՆ էլ ուրախությամբ նշեց, որ իրենց թիմն արդեն փորձ ունի գտնել միջավայր ու փորձել բովանդակություն մտցնել այդտեղ՝ ձեւավորել սոցիալական միջավայր ու զարգացնել այն:

301329811-2638698749595941-956853491276086674-n

«Մենք տեղանքը ներկայացրինք մեր լավ ընկերներին, որ Արագածի լանջին այսպիսի մի հետաքրքիր տեղ կա: Տարբեր ժամանակահատվածներում այստեղ ուսումնասիրել ենք, հետազոտել եւ հասկացել, որ հնարավոր է այստեղ լինի փառատոն: Ապահովելու ենք ինչպես տարածքի կարեւոր նշանակության օբյեկտների անվնաս մնալը, այնպես էլ մարդկանց անվտանգությունը: Այստեղ կլինեն հսկիչներ, որոնք մարդկանց տեղաշարժին կհետեւեն: Այս առումով համագործակցում ենք ԱԻՆ-ի հետ, որպեսզի փառատոնի օրերին այստեղ լինեն փրկարարներ, հրշեջներ, բուժաշխատողներ եւ լեռնագնացներ: Ասեմ, որ այս օրերին վերանորոգվել են կառույցների տանիքները, աստիճանները, ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներն էլ իրականացվում են «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲ-ի հետ քննարկման արդյունքում», - շեշտեց Լեւոն Հունանյանը:

«Արմատ Քոմմյունիթի ժամանակակից արվեստ» ՀԿ  հիմնադիր-նախագահը նաեւ ընդգծեց, որ իրենց ջանքերի շնորհիվ տարածքում այնպիսի լավ պայմաններ են ստեղծվել, որ գիտությամբ զբաղվող մարդիկ ցանկության դեպքում կկարողանան էլ ավելի մեծ սիրով իրենց գործն անել: Նա նաեւ ընդգծեց, որ խստորեն պահելու են ձեռք բերված պայմանավորվածությունները եւ աստղադիտակի ներսի հատված մուտքն արգելված է լինելու՝ ինչպես կազմակերպիչների, այնպես էլ մասնակիցների համար:

Նշենք, որ աստղադիտարանի կենտրոնական օբյեկտը 54 մետրանոց ռադիոօպտիկական աստղադիտակն է՝ միջոցառման խորհրդանիշը եւ լազերային մեդիա ինստալյացիա հարթակը, իսկ փառատոնի երաժշտական չորս բեմերը տեղակայված են աստղադիտակի հարակից տարածքներում։ 

Նյութը եւ լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

DSC-0002
DSC-0003
DSC-0005
DSC-0006
DSC-0008
DSC-0010
DSC-0012
DSC-0014
DSC-0015
DSC-0016
DSC-0017
DSC-0022
DSC-0023
DSC-0025
DSC-0026
DSC-0062
DSC-0069
DSC-0088
DSC-0090
DSC-0092
DSC-0095
DSC-0109
DSC-0110
DSC-0111
DSC-0113
DSC-0114
DSC-0126
DSC-0128
DSC-0129
DSC-0131
DSC-0132
DSC-0134
DSC-0136
DSC-0138
DSC-0143
DSC-0145
DSC-0148
DSC-0149
DSC-0150
DSC-0152
DSC-0153
DSC-0156
DSC-0186
DSC-0187

Հ.Գ.- Հիշեցնենք, որ փառատոնի անցկացման վայր Երեւանից եւ հակառակ ուղղությամբ կարելի է հասնել Sensor-ի՝ 30 րոպեն մեկ գործող տրանսպորտային ուղերթներով:






ՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուցՊուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգիԿոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնությունԵրեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհինՄուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալըԵվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնիԳոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունՔամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառերԴնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ)Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top