Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Չունենալ բանակ, պոռնկությունն ու թմրամոլությունը խրախուսել` ահա այս կարգախոսներով եկան իշխանության սրանք, ովքեր հանուն փողի պատրաստ են կործանել սեփական ընտանիքն ու երեխային. «Սեւ Հովազ» ջոկատի հրամանատար

Հանդիպում

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է 24 միլիոն դրամ վճարելու դեպքում պարտադիր զինվորական ծառայությունը դարձնել 4.5 ամիս՝ 2 տարվա փոխարեն։ Առաջարկի հիմքում պարտադիր զինծառայության կրճատման ու արհեստավարժ պայմանագրային զինծառայության ինստիտուտի զարգացման անհրաժեշտությունն է՝ ասվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագծի հիմնավորման մեջ։

Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումն ու պրոֆեսիոնալ բանակի ստեղծման անհրաժեշտությունը ամրագրված են կառավարության 2021-26 թթ ռազմավարության մեջ, սակայն նախագիծը բուռն քննարկումների առիթ է դարձել։ Քաղաքացիները բողոքում են, փորձագետները տարակուսում, պատասխանատուները՝ հղում անում նախագծի հիմնավորումներին։

Վերը նշված նախագծի վերաբերյալ «Իրավունքի» հետ զրույցում «Սեւ Հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը վրդովված նախ նկատեց.

-Այս նախագիծը ՀՀ-ից թափով արտագաղթը ապահովվելու, ՀՀ-ն դատարկելու եւ հարուստների երեխաների ցոփ ու շվայտ կյանքը ապահովվելուն է միտված: Եթե աղքատներինն է էս երկիրը, ուրեն ի՞նչ են անում մեծահարուստները այստեղ, ովքեր որեւէ պատերազմի ո՛չ մասնակցել էլ են, ո՛չ կորուստ են ունեցել, ո՛չ էլ վառոդի հոտ կյանքում քաշած կան: Իսկ էս իշխանություններից արդեն էլ զարմանալ պետք չէ, սրանք եկան իշխանության հետեւյալ կարգախոսներոբվ. չունենալ բանակ, պոռնկությունն ու թմրամոլությունը խրախուսել ու էլի նման բաներով: Այսինքն սրանց համար գոյություն չունի հավատք, հայրենիք, ազգ, ընտանիք, սրանք հանուն փողի պատրաստ են կործանել սեփական ընտանիքն ու երեխային:

-Նրանք պատճառաբանում են, որ այս կերպ պրոֆեսիոնալ բանակ են ուզում ստեղծել:

-Դա արդարացում չի, էլ թող պայմանագրայինները առաջնագիծ կանգնեն, բայց ոչ թե այսօրվա պայմանագրայինները, այլ պատրաստված, պարապած: Խոսում են պրոֆեսիոնալ բանակի մասին, բայց այդ խոսացողներն անգամ չգիտեն, թե ինչ է բանակը, չգիտեն, թե ինչ բան է հայրենիքի եւ ժողովրդի առջեւ երդում տալ: Բանակաշինության մասին խուսում են բանակը ավիրածները, բանակը քանդածները:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ