Ռուսաստանի տնտեսությունը 2024-ին աճ կգրանցի. առեւտրային բալանսի ռեկորդային պրոֆիցիտ է գրանցվել
ՄիջազգայինՌուսաստանի ՀՆԱ-ի կրճատումն առաջին կիսամյակում 0.4 տոկոս է կազմել։ Այս մասին օգոստոսի 26-ին Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) երկրների վերլուծական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը։
«Տարեվերջին մենք ակնկալում ենք, որ տնտեսությունը կկրճատվի մոտ 4 տոկոսով, նույն ցուցանիշները կանխատեսվում են 2023-ին, սակայն 2024-ին 2.5 տոկոս աճ է սպասվում»,- ասաց նա։
Ավելի հոռետեսական կանխատեսման համաձայն՝ Ռուսաստանի տնտեսության աճի դանդաղումը ռիսկեր կստեղծի ԵԱՏՄ երկրների համար՝ արտահանման, տրանսֆերտների, զբոսաշրջային հոսքերի եւ ներդրումների ծավալի նվազման տեսքով։ «Սակայն այս պահին միտումը դրական է»,- հավելել է Կուզնեցովը։
