Պարույր Հայրիկյան, դու անպարտ ես. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Վրաստանը կարող է ամբողջությամբ զրկվել առանց վիզայի ռեժիմից». Եվրահանձնաժողովի զեկույցը Հորոսկոպ. 2025 թվականի վերջին նորալուսինը և դրա կարևորությունը Ահա թե ինչու ոչ մի դեպքում չի կարելի տանը պահել մահացած մարդու լուսանկարը Ինչ են նախապատրաստում ռուսական ուժերն Օդեսայից մինչեւ Խերսոն հատվածում Գլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց մինչև Նոր տարի․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սպասվում 1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոց

Ի՞նչ օգուտ է տալիս մանանեխը 65-ից բարձր տարիքի մարդկանց

Առողջապահական

Էնդոկրինոլոգ, սննդաբան Եկատերինա Իվաննիկովան տարեց մարդկանց խորհուրդ է տվել պարբերաբար մի քիչ մանանեխ ավելացնել իրենց սննդի մեջ, գրում է «Доктор Питер»-ը։

Մասնագետի խոսքով՝ այս համեմունքն օգնում է բարելավել ախորժակը, որը հաճախ նվազում է տարեցների մոտ։ Տարեցների մոտ ախորժակի կորուստը կարող է կապված լինել որոշ դեղամիջոցների, դեպրեսիայի, տրամադրության վատթարացման, կյանքի նկատմամբ հետաքրքրության կորստի, սննդի հոտերի եւ համերի նկատմամբ զգայունության անկման հետ: Այսպես, 65 տարեկանից բարձր մարդկանց մեկ քառորդը կորցնում է չորս համերից՝ քաղցր, դառը, աղի, թթու, մեկը զգալու ունակությունը:

Մինչդեռ ախորժակի նվազումը համարվում է մեծ տարիքում վտանգավոր եւ հաճախակի պաթոլոգիայի՝ թերսնման համախտանիշի պատճառներից մեկը։

«Թերսնումը կամ թերսնման համախտանիշը վտանգավոր պաթոլոգիա է, որն ազդում է 65 տարեկանից բարձր մարդկանց վրա: Դա հանգեցնում է մարմնի մկանային զանգվածի նվազմանը եւ ոսկրային հյուսվածքի ոչնչացմանը, հանգեցնում է ճանաչողական խանգարումների, վատթարանում է մարդու կյանքի որակը, նվազեցնում է ֆիզիկական ակտիվության մակարդակը եւ դանդաղեցնում հիվանդություններից հետո վերականգնման տեմպերը»,- բացատրել է Եկատերինա Իվաննիկովան:

Իսկ մանանեխը, եթե պարբերաբար ավելացվի սննդի մեջ, կօգնի ախորժակի բարձրացմանն ու կկանխի հնարավոր խնդիրները։ Ինչպես մյուս սուր եւ ախորժելի համեմունքները, այն գրգռում է բերանի խոռոչի եւ ստամոքսի լորձաթաղանթը, խթանելով աղի արտազատումը եւ ստամոքսահյութի արտազատումը, ինչի արդյունքում ախորժակը եւ մարսողությունը բարելավվում են:

Բժիշկը նշել է մանանեխի եւս 4 օգտակար հատկություն.

  1. Ունի հակաբորբոքային ազդեցություն,
  2. Ունի հակաօքսիդանտային ազդեցություն,
  3. Ամրապնդում է իմունիտետը,
  4. Դանդաղեցնում է լեղապարկում քարերի առաջացումը։

Մասնագետը զգուշացնում է, որ այս, ինչպես նաեւ մյուս կծու համեմունքները, պետք է չափավոր օգտագործել։ Եվ ոչ միայն տարեց ժամանակ:

Սակայն կան որոշ հակացուցումներ. Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ, ալերգիաներ, ավելորդ քաշ ունեցողներին ավելի լավ է հրաժարվել կծու եւ ախորժելի ուտելիքներից։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՍԿԱՆԴԱԼԸՊարույր Հայրիկյան, դու անպարտ ես. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Վրաստանը կարող է ամբողջությամբ զրկվել առանց վիզայի ռեժիմից». Եվրահանձնաժողովի զեկույցըՀորոսկոպ. 2025 թվականի վերջին նորալուսինը և դրա կարևորությունըԱհա թե ինչու ոչ մի դեպքում չի կարելի տանը պահել մահացած մարդու լուսանկարըԻնչ են նախապատրաստում ռուսական ուժերն Օդեսայից մինչեւ Խերսոն հատվածումԳլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց մինչև Նոր տարի․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սպասվում1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոնՄալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոցՆոր մանրամասներ՝ Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տան ոստիկանական հատուկ օպերացիայիցԵրևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ինԵվս մեկ ակնարկ, որ ՌԴ-ԱՄՆ բանակցություններում Ուկրաինան ընդամենը մանրադրամ էԱրշակին պաշտպանողներն են ինձ քննադատում ուրիշ ոչ մեկ. Ուրացած Սրբազանը մի այլ կարգի հպարտ էՎազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղքՄակրոնի նստավայրից գողացել են ավելի քան 100 ափսե և բաժակԿամ պետք է կալանավորի Վեհափառին, կամ տասին վերցնի նոր եկեղեցի ստեղծի, որը ծիծաղելի կլինի. Աղազարյանը հնարավոր սցենարների մասինՀերթական ռեկորդը. Իլոն Մասկի կարողությունը հասավ 749 միլիարդ դոլարի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված