⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Ինչպե՞ս է սթրեսն ազդում բերանի տհաճ հոտի վրա

Առողջապահական

Թերապեւտ Իրինա Վալիևան SOLENKA.INFO պորտալին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է սթրեսն ազդում մարդու շնչառության վրա։ Մասնագետը բացատրել է, որ բերանի տհաճ հոտի պատճառներից մեկը միկրոֆլորայի անհավասարակշռությունն է, որը սերտորեն կապված է մեր տրամադրության եւ հոգեկան առողջության հետ։

Վալիեւայի խոսքով՝ երբ մարդն անհանգստություն կամ սթրես է զգում, նրա միկրոբիոմը փոխվում է, ինչը շնչառության հոտի փոփոխության է հանգեցնում: Բացի այդ, հակաբիոտիկները եւ հակասնկային դեղամիջոցները չափազանց վնասակար ազդեցություն ունեն օգտակար միկրոֆլորայի պոպուլյացիայի վրա: Ուստի այդ դեղերի ընդունումը կարող է ուղեկցվել տրամադրության փոփոխություններով եւ բերանից գարշահոտի ի հայտ գալով։

Թերապեւտը նշել է, որ խուճապի նոպաների եւ խրոնիկական սթրեսի ժամանակ մեր օրգանիզմում կորտիզոլի ալիք է առաջանում, որն արգելակում է աղիքային միկրոօրգանիզմների տեսակային բազմազանությունը։ Աղիքային միկրոֆլորան նորմի բերելու համար անհրաժեշտ է առաջին հերթին հնարավորինս վերացնել խուճապի եւ անհանգստության աղբյուրները։

Վալիեւան ընդգծել է, որ միկրոֆլորան օգտակար բակտերիաների, սնկերի եւ խմորիչի միացություն է, որոնք միասին են գործում: Դրանց ճիշտ համամասնությունը շատ կարեւոր է։ Դիսբալանսի դեպքում մարդու մոտ բերանի տհաճ հոտ է առաջանում, որը կարելի է միկրոֆլորայի վիճակի ցուցիչ անվանել:

Անհանգստության շատ պատճառներ կան, բայց ամենատարածվածը սննդանյութերի պակասն է, ինչպիսիք են վիտամին B1-ը կամ վիտամին D-ն: Սթրեսը նվազեցնելու համար Վալիեւան խորհուրդ է տալիս ավելի շատ լինել արեւի տակ, պարբերաբար ժամանակ անցկացնել բնության գրկում, փոխել շրջակա միջավայրը եւ սկսել ճիշտ սնվել: 

https://med.news.am/arm/news/32626/inchpes-e-stresn-azdum-berani-thatch-hoti-vra.html

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ