Չհրապարակված կադրեր «Կհանդիպենք անտառի տնակում 2» նախագծից
ՄշակութայինԿհանդիպենք անտառի տնակում» 24 մասանոց հեռուստանովելը երկրորդ մաս կունենա: Նախագծի սցենարի հեղինակ Անի Մաղաքյանի հետ խոսել ենք նոր եթերաշրջանի, դերասանական փոփոխված կազմի մասին եւ ոչ միայն:
«Երկրորդ մասն անելու միտքը կարծես առանձնապես չի էլ քննարկվել. թե ես, թե պրոդյուսերները վստահ էինք, որ պետք է անպայման անել երկրորդ եթերաշրջան, հեռուստադիտողը սպասում էր»,- Bravo.am-ի հետ զրույցում նշել է սցենարիստը:
Նրա խոսքով, կերպարային փոփոխություններ են արվել. «Փոխվել են կերպարները, առաջին եթերաշրջանի հերոսները հասան իրենց երջանկությանը, ավելին այդ պատմության մասին ասելու բան չկար: Դրան գումարվեց նաեւ այն, որ հերոսի դերակատարը` Բենը երկրում չէ եւ չէր կարող նկարահանվել, Իննան նույնպես եթերային դադար էր ուզում: Այժմ նոր հերոսների դերերում են Մարիամ Ադամյանը, Վարուժան Մարգարյանը, Միկա Ղափլանյանը, առաջին եթերաշրջանից սիրված Մոսոն` Կարեն Ճաղարյանը եւ այլք:
Նախագծի գլխավոր պրոդյուսերը Ռոբերտ Օղլախչյանն է, պրոդյուսեր եւ ռեժիսորը` Սերգեյ Հայրապետյանը, ռեժիսորը` Հայկ Վարդանյանը, տնօրենը' Վարդան Ուռումյանը:
«Քասթինգով զբաղվել են պրոդյուսերը եւ ռեժիսորը: Կարծում եմ, հերթական անգամ հաջողել են: Շատ լավ քասթ է հավաքված»,- ասել է Անին:
Ասում է՝ գրելիս պատկերացնում է ողջ ֆիլմը. «Յուրաքանչյուր տեսարան նախ տեսնում եմ ես իմ պատկերացումներում, հետո միայն՝ մյուսները: Եթերի մասին չեմ կարող հստակ խոսել, բայց, կարծում եմ, աշնանային եթերաշրջանին եթերում կլինենք»:


https://bravo.am/news/76715
