Հարկային ծառայությունը լուծարել է երգչուհի Աննա Սեդոկովայի բիզնեսը Ռուսաստանում
ՄշակութայինՀարկային ծառայությունը Ռուսաստանում լուծարել է Աննա Սեդոկովայի ԱՁ-ն։ Պատճառը Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու իրավունքը հաստատող փաստաթղթի ժամկետի ավարտն էր, գրում է kp.ru-ն։
ԱՁ-ի միջոցով արտիստուհին վճարներ էր ստանում համերգների համար, ինչպես նաեւ զբաղվում էր գովազդով։ Փաստաբան Միխայիլ Ալեքսեեւը բացատրել է, որ բիզնեսի լուծարումը պայմանավորված է նրանով, որ սպառվել է կատարողի Ռուսաստանում բնակության թույլտվության ժամկետը։ Սեդոկովան Ուկրաինայի քաղաքացի է։
Բիզնեսի կորստի եւ կացության թույլտվության վավերականության կորստի պատճառով երգչուհուն սպառնում է արտաքսում Ռուսաստանի Դաշնությունից, պնդում է KP-ն։ Սեդոկովան հատուկ գործողության վերաբերյալ հայտարարություններ չի արել։
https://style.news.am/arm/news/92556/harkayin-tsarayutyuny-lutsarel-e-ergchuhi-anna-sedokovayi-biznesy-rusastanum.html
