Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Թող Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եղբայրական լինեն, չուզողն էլ մենք լինենք (ԱՆՈՆՍ) Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

«Сплин» խմբի մոսկովյան համերգը չեղարկվել է՝ Ուկրաինայում հատուկ գործողությունը քննադատելու կասկածներից հետո

Շոու բիզնես

«Сплин» ռոք խմբի ելույթը «Музыка с сильным характером» փառատոնի շրջանակներում, որը նախատեսված է օգոստոսի 26-ին Մոսկվայի «ВЭБ-Арена»-յում, կչեղարկվի։ Այս մասին հայտնում է «Коммерсантъ» թերթը։

Ելույթը չեղարկելու պատճառների մասին հարցին խմբի ղեկավար Ալեքսանդր Վասիլեւը հակիրճ պատասխանել է. «Ամեն ինչ պարզ է»։

Ավելի վաղ «Офицеры России» հասարակական կազմակերպությունը դիմել էր գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ խնդրանքով ստուգել Ալեքսանդր Վասիլեւի հայտարարությունները «Չեռնոզեմի» փառատոնում, որտեղ նա «Выхода нет» երգը նվիրել է Ռուսաստանը լքած արտիստներին։ «Այս սեւ գիշերներում նույնիսկ մեծ երգերն են տխուր հնչում», - ասել է երաժիշտը:

Խմբի ելույթի նկարահանումները հանվել են փառատոնի սոցցանցերի հեռարձակումից։

 

 

Լուսանկարը՝ Դմիտրի Լեբեդեւ, Коммерсантъ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ