ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Միհրան Հարությունյանը հերթական փառահեղ հաղթանակն է տոնել խառը մենամարտերում

Սպորտ

Օգոստոսի 20-ին, ԱՄՆ Լոս - Անջելես քաղաքում կայացած UpNexFighting ընկերության երեկոյի ժամանակ, Օլիմպիական փոխչեմպիոն, հբւնահռոմեական ոճի ըմբշամարտիկ, ինչպես նաև խառը մենամարտերում / MMA / հանդես եկող պրոֆեսիոնալ մարզիկ ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԸ, մրցել է ԱՄՆ - ն ներկայացնող «Տարզան» մականունով, 40-ամյա Դևիդ Դուգլասի հետ և փառահեղ հաղթանակ տոնել վաղաժամ, տեխնիկական նոկաուտի ենթարկել մրցակցին, հենց մենամարտի առաջին ռաունդում։ Դևիդ Դուգլասը, խառը մենամարտերում անցկացրել է 20 մենամարտ և տարել 10 հաղթանակ, 10 պարտություն, իսկ մեր հայազգի մարզիկ Միհրան Հարությունյանը խառը մենամարտերում անցկացրել է 7 մենամարտ, տոնել 6 հաղթանակ, կրել 1 պարտություն։ Հաղթանակից  հետո, Միհրանը ասել է.

«Շնորհակալություն Աստծուն ամեն օրվա համար։ Շնորհակալություն իմ մարզիչներին և ընտանիքիս, ինձ աջակցողներին։ Շնորհակալ եմ նաև Դուգլասին և նրան հաջողություն եմ մաղթում իր ապագայում»։ Այս գարնանը, Միհրանը պայմանագիր էր կնքել Ամերիկյան UpNexFighting ընկերության հետ ու արդեն երկրորդ մենամարտն է անցկացնում օվկիանոսից այն կողմ ԱՄՆ ֊ում։ Միհրանի նախորդ մենամարտը տեղի է ունեցել մայիսի 21֊ին, որտեղ Օլիմպիական փոխչեմպիոնը երրորդ ռաունդում հաղթել էր ամերիկացի Արթուրո Էրնանդեսին։

Հովհաննես Սարգսյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ