Փետրվարի 23-ը հայրենիքի պաշտպանի օր
Արխիվ 16-20
1922թ.-ից այս օրը պաշտոնապես համարվել է Կարմիր Բանակի օր: Ավելի ուշ ԽՍՀՄ-ում այն նշվում էր որպես Խորհրդային բանակի օր: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տոնը անվանափոխվել է եւ կոչվում է Հայրենիքի պաշտպանի օր:
Հայաստանում փետրվարի 23-ը նշում են՝ այցելելով «Հաղթանակ» զբոսայգի եւ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելով Հայրենական պատերազմում զոհվածների՝ «Անհայտ զինվորի գերեզմանի»` անմար կրակի մոտ: ՀՀ-ում այն համարվում է ժողովրդական տոն:
Այսօր բազմաթիվ կոլեկտիվներում եւ ընտանիքներում նշում են այս տոնը, հատկապես այն տղամարդկանց ովքեր ծառայել են խորհրդային բանակում եւ այդ բանակի կազմում պաշտպանել նաեւ Հայատսնաի անվտանգությունը:
«Իրավունք»-ի խմբագրակազմը անմասն չմնաց եւ խմբագրության տղամարդկանց քաղցր անակնկալ մատուցեց:
Շնորհավորո'ւմ ենք, հարգելի' տղամարդիկ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ