Երգս նվիրվում է ձեզ, հերոսածին հայ մայրեր. Միհրան Ծառուկյան (Պրեմիերա)
ՄշակութայինԵրգիչ ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ հանրության դատին է հանձնել իր նոր «Մամա» երգի տեսահոլովակը: Երգի երաժշտության հեղինակը Վարդան Գալստյանն է, իսկ խոսքերի հեղինակը Հարութ Թիզյանն է:
«Հայ մայրը եղել եւ մնում է ընտանիքի ջերմության եւ ազգային ավանդույթների իրական պահապանը: Եվ թեկուզ մենք ամեն օր չենք ասում այդ մասին, հավատացե´ք, միշտ բարձր ենք գնահատում ձեր անմնացորդ նվիրյալի առաքելությունը: Երգս նվիրվում է ձեզ, հերոսածին հայ մայրեր: Թող այսուհետ ձեր աչքերում միշտ փայլի ուրախության լույսը...», - ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
