⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել

Սահմռկեցուցիչ տեսարան էր. մարդիկ են գալիս՝ հրաժեշտ տալու, բերքը ծառերի վրա՝ չհավաքած, տների վրա ինչ-որ գրություններ, գաղթական հայը՝ 21-րդ դարում, ծանր է շատ. Մետաքսե Հակոբյան

Ներքաղաքական

Աղավնո գյուղը մեռավ, վերջ: Կառավարական փութաջանությամբ ապամոնտաժված է ամեն ինչ, նույնիսկ գեներատորը տարածքային ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցները լուրջ դեմքով տարան, որ հանկարծ հնարավորություն չլինի այդտեղ լույս ունենալու, կամուրջն են ապամոնտաժելու: Դատարկ տներ, չփակված՝ դռներ: Բերձորում՝ ծխացող շենքեր, կտրած ծառեր, չգիտես ովքեր են կտրել շքեղ բարդիները, որ երևի չորանա, տանեն վառեն: Քաոս է, չգիտեմ երևի Սոդոմ-Գոմորը պատկերացնելու համար պետք է լինեն այստեղ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, որն Արցախ վերադառնալիս այսօր այցելել է Աղավնո, Բերձոր:

«Սա է իրականությունը, որն իրականում շատ ավելի ծանր է, քան կարելի է բառերով նկարագրել»,-նշեց Հակոբյանը:

Աղավնոյում, Բերձորում դեռևս մի քանի մարդ մնացել է, որոնք, Հակոբյանի խոսքով, հող ու ջրին կպած, ազնիվ մարդիկ են, որոնք շոու անելու համար տուն չեն այրել, բայց չեն էլ կարողանում պոկվել, դեռ մանկահասակ երեխաների հետ այնտեղ են,բայց հիմնականում գյուղում մարդ չկա: Այնտեղ են նաև Արցախի ոստիկանության աշխատակիցները, որոնք վերահսկում են գյուղը, որ միջադեպեր չլինեն, ՀՀ-ից հայրենասեր երիտասարդներ նույնպես այնտեղ են գտնվում։ Ռուս խաղաղապահ զորախմբի երկու ծառայող էլ անցակետում են՝ անվտանգությունից ելնելով, հիմնականում անվտանգության գործառույթները ԱՀ ոստիկանության ծառայողներն են իրականացնում: Աղավնոյում անցակետն արդեն ապամոնտաժված է, իսկ Բերձորում՝ դեռևս ոչ:

«Սահմռկեցուցիչ տեսարան էր, մարդիկ են գալիս՝ հրաժեշտ տալու, բերքը ծառերի վրա՝ չհավաքած, տների վրա ինչ-որ գրություններ: Քարվաճառը չհասցրինք տեսնել: Ծանր է շատ՝ 21-րդ դարում գաղթական հայը, բայց՝ սեփական կառավարության ուժերով արդեն։

Այստեղ ավելի շատ դավաճան հայի շունչն էր, քան՝ թշնամու»,-նշեց Հակոբյանը:

Ինչ վերաբերում է բնակիչների հետագա բնակության վայրին, Հակոբյանը նշեց, որ հիմնականում արդեն ինչ-որ վայրեր գտել են տեղակայման, իրենց՝ ուժով, այնպես չէ, որ կառավարության կողմից մեծ աջակցություն է, ամեն մեկն իր գլխի ճարը տեսելէ, ինչպես կարողացել է, այնպես, ինչպես՝ պատերազմից հետո մեր 40.000-ից ավել մեր հայրենակիցները։

«Ուղղակի բոլորս լռել ենք: Չկա ասելիք, իրենք՝ չունեն ասելիք, մենք՝ չգիտեինք ինչ ասել: Չմիավորվեցինք, չստացվեց, Նիկոլի մոտ այդ պառակտումը շատ լավ ստացվեց, պառակտված ժողովրդի հետ անում են այն, ինչ մեզ հետ արեցին»,-նշեց Հակոբյանը:

Բերձորի, Աղավնոյի հանձնմամբ՝ Քաշաթաղի շրջանն ամբողջությամբ հանձնվում է թշնամուն՝ ժապավենը կապված՝ առանց բանակցությունների:

«Ժամանակին Խծաբերդի համար «պայքարողները», որոնք հիմա պաշտոններ են գրավել, չեք պատկերացնում, թե ինչ եռանդով, փութաջանությամբ են կազմակերպում հանձնման աշխատանքները: Ժամանակին հայրենասիրություն խաղացողները… Սա մեր իրականությունն է, Աղավնոն՝ Հայաստանի և Արցախի մակետն է, իրական կերպարը»,-նշեց Հակոբյանը:

Այլընտրանքային ճանապարհը, Հակոբյանի փոխանցմամբ, փութաջանորեն կառուցվում է, ամեն դեպքում՝ ժամկետներ կան. ըստ երևույթին, իրական ժամկետը սեպտեմբերի 2-ը կլինի. «Ադրբեջանը սիրում է, չէ՞, նման օրեր: Դա Արցախի Հանրապետության օրն է, իրենք իրենց նվեր կանեն, մեզ համար էլ դա հերթական ստորացումը կլինի, որը պատվով կամ վայ-վույով կուլ կտանք»:

Հակոբյանն ընդգծեց՝ պետք է պառակտվածությանը վերջ տանք, չկան նիկոլականներ կամ նախկիններ-ներկաներ, կա հայ և հայի հայրենիք, որը բոլորինս է:

«Եթե մենք տեր չկանգնեցինք, Արցախի դուռը փակ չփակեցինք, նույնը կլինի յուրաքանչյուրիս հետ»,-նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ ոչ թե թշնամուց են վախենում, այլ, որ հային՝ թիկունքից կհարվածեն:

Նրա փոխանցմամբ՝ նախաձեռնել են շարժում՝ «Հանուն Արցախի պաշտպանության », որը կմեկնարկի սեպտեմբերի 2-ին: Շարժումը կլինի ժողովրդինը, Արցախում ժողովրդի իշխանություն պետք է հաստատվի:

«Մինչ ՀՀ գալը հանդիպումներ ենք ունեցել, մարդիկ պատրաստակամ են: Ֆեյսբուքյան էջում շուտով կտեղադրվեն մարդկանց տվյալներ, որպեսզի հասարակ քաղաքացին, ժողովուրդն իմանա, թե որտեղ կարելի է գրանցվել, միանալ, քանի որ այստեղ լիդերներ չեն լինելու, որոշել ենք, որ բոլոր լիդերները կծնվեն շարժման ժամանակ, որոնք կլինեն համակարգող, իրենք չեն ձգտում լինել լիդեր: Բոլորս պայմանավորվածություն ունենք, որ առաջնայինը հիմա մեզ համար հայրենիքի պաշտպանությունն է»,-նշեց Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ, եթե կարողանան գաղափարի շուրջ համախմբվել, ապա կկարողանանք շատ բաների հասնել: Արդեն իսկ ձևավորվել են պահանջներ՝ կապված այլընտրանքային ճանապարհի հետ, որոնք կներկայացվեն կառավարությանը:

«Նրանք կունենան երկու ճանապարհ՝ կամ կատարել մեր պահանջները և լինել ժողովրդի հետ, կամ չանել դրանք և չլինել ժողովրդի հետ, չեմ կարծում, որ երկրորդ տարբերակը ձեռնտու կլինի իրենց»,-նշեց Հակոբյանը:

https://www.7or.am/am/news/view/242144/

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված