Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք են առաջադրել ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանք Վթարային ջրանջատում՝ Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Թող Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եղբայրական լինեն, չուզողն էլ մենք լինենք (ԱՆՈՆՍ) Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ

«Օսկարի» հաղորդավարին ապտակելուց հետո․ Ուիլ Սմիթի նախկին կինն աջակցել է դերասանին

Շոու բիզնես

«Օսկար 2022»-ի ընթացքում Ուոլ Սմիթի մասնակցությամբ սկանդալից մի քանի ամիս է անցել, սակայն դեռ շատերն են քննարկում միջադեպը։ Հեղինակավոր կինոմրցանակաբաշխության ընթացքում դերասանն ապտակել է հաղորդավար Քրիս Ռոքին՝ ի պատասխան իր կնոջ՝ Ջադա Սմիթի մասին ոչ կոռեկտ կատակի։ Ապտակից հետո դերասանի հեղինակությունը լրջորեն տուժել է, բայց Ուիլն արդեն գիտակցել է իր մեղքը եւ հրապարակայնորեն ներողություն խնդրելիր գործընկերոջից եւ նրա ընտանիքից։

Ըստ ամենայնի, Քրիս Ռոքը ներել է Ուիլ Սմիթի արարքը, սակայն կան մարդիկ, որոնք փոխել են իրենց կարծիքը դերասանի մասին։ Եվ մինչ ատելության ալիքը շարունակվում է, շատերը պաշտպանում են նրան: Նախօրեին Ուիլ Սմիթի նախկին կինը՝ Շիրի Զամպինոն, Daily Mail-ի լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է իրավիճակը։

«Ես պարզապես ուզում եմ, որ մարդիկ թույլ նրան տան մարդ լինել եւ ներեն նրա սխալը: Ես մեծ հույսեր ունեմ»,- ասել է Ուիլ Սմիթի նախկին կինը։ Նա նաեւ խոստովանել է, որ ընկերական հարաբերություններ ունի Սմիթի եւ նրա կնոջ՝ Ջադայի հետ։

Աղբյուրը՝  Peopletalk
 
Լուսանկարը՝ Instagram
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ