Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Թող Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եղբայրական լինեն, չուզողն էլ մենք լինենք (ԱՆՈՆՍ) Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Ալեք Բոլդուինը պատմել է, որ Դոնալդ Թրամփի հետեւորդները սպառնացել են սպանել իրեն

Շոու բիզնես

2021 թվականի հոկտեմբերին հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում կրակոց է արձակել, որի արդյունքում մահացել է օպերատոր Հալինա Հաթչինսը, իսկ ռեժիսոր Ջոել Սոուզան վիրավորվել էր: Նա կրակել է իր ատրճանակից՝ վստահ լինելով, որ դրանում չլիցքավորված փամփուշտներ են։ Դեպքից կարճ ժամանակ անց դերասանը հայտարարել է, որ կատարվածը «ցնցել» է իրեն, որ ինքը համագործակցում է ոստիկանության հետ եւ պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել մահացածի ընտանիքին։

Հետաքննությունների դաշնային բյուրոն այժմ քննում է գործը եւ վերջերս հայտարարել է, որ կրակոցը չէր կարող պատահական լինել։ Ալեք Բոլդուինի փաստաբանը մեկնաբանել է մեղադրանքները. «Հետաքննությունների դաշնային բյուրոյի զեկույցը սխալ է մեկնաբանվում։ Փորձարկման ժամանակ ատրճանակը կրակել է միայն մեկ անգամ՝ առանց ձգանը սեղմելու: Հետաքննությունների դաշնային բյուրոյին չի հաջողվել կրակել ատրճանակից, նույնիսկ ձգանը սեղմած, քանի որ այն գտնվում էր շատ վատ վիճակում»:

Նախօրեին Ալեք Բոլդուինը կարճ հարցազրույց է տվել CNN-ին, որի ընթացքում ասել է, որ Դոնալդ Թրամփի հետեւորդներն իրեն սպառնացել են հաշվեհարդար տեսնել։ Նրա վիճակն էլ ավելի է բարդացել ԱՄՆ նախկին նախագահի խոսքերից հետո, թե դերասանը դիտավորյալ կրակել է օպերատորի ուղղությամբ՝ սպանելու նպատակով, իսկ անվտանգությունը հայտնվել է վտանգի տակ։

Բոլդուինը խոստովանել է, որ այս վեց ամիսներն իր կյանքից տարիներ են խլել։ «Եթե կինս չլիներ, ես չգիտեմ, թե հիմա ինչ կլիներ ինձ հետ. Ես անմիջապես կհեռանայի, կանցնեի թոշակի, կվաճառեի իմ ունեցվածքը եւ հավանաբարի կանհետանայի »,- ասել է Ալեք Բոլդուինը:

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարը՝ Jim Spellman

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ