ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Ջինա Լոլոբրիջիդայի երկու Էսմերալդաները

Մշակութային

1960-ականներին մոլորակի ամենագեղեցիկ կին ճանաչված իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան այնքան զարմանալի ու բազմակողմանի է, որ հայտնի արտահայտության անվերապահ անձնավորումն է՝ «Տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում»։

Բացի իր դերասանական խաղով Հոլիվուդը նվաճելուց (նա նկարահանվել է ավելի քան 65 ֆիլմում), Ջինան նաև զբաղվել է ռեժիսուրայով, պրոդյուսերությամբ, սցենարներ գրելով, իրեն փորձել է որպես լուսանկարիչ և բրոնզից ու մարմարից ստեղծել ավելի քան 60 քանդակ՝ ամենափոքրից մինչև 5-մետրանոց Էսմերալդան:

Կինեմատոգրաֆիա, թե քանդակագործություն

https://www.vnews.am/culture/post/jina-lolobrijidayi-erku-esmeraldanere?category=culture

Դերասանուհու համար կինեմատոգրաֆիան դարձավ քանդակագործության ոգեշնչման աղբյուր։ Կինոյում հսկայական հաջողությունների հասնելով և 90-ականների սկզբին ավարտելով իր կարիերան՝ նա վերադարձավ իր առաջին սիրուն՝ քանդակագործությանը։

Լոլոբրիջիդան ավարտել է Հռոմի գեղարվեստի ակադեմիան.

«Ես ուսումնասիրել եմ գեղանկարչություն և քանդակագործություն, իսկ դերասանուհի եմ դարձել սխալմամբ»։

Ջինան իր առաջին գումարը վաստակել է որպես փողոցային նկարիչ՝ նկարելով ծաղրանկարներ: Միաժամանակ օպերային վոկալի դասերի է հաճախել և սովորել թատերական դպրոցում։ Նա մանկուց երազանք ուներ՝ դառնալ քանդակագործ կամ օպերային երգչուհի։ Ջինային բազմիցս հրավիրել են նկարահանվելու ֆիլմերում, բայց սկզբում նա չէր հետաքրքրվում դերասանական արվեստով և հրաժարվում էր: Եվ միայն մոր համոզումն ու գումար վաստակելու հեռանկարը նրան բերեցին կինո: 

Քանդակը Ջինայի կախարդական ոսկե հայելին է, որում կենդանանում են Լոլոբրիջիդայի՝ կինոյում մարմնավորած հերոսուհիների՝ Էսմերալդայի, Շեբայի թագուհու, Պաոլինա Բորգեզեի թրթիռն ու գեղեցկությունը:

Մի անգամ հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ երբեք այնպիսի հաճույք չի ստացել կինոյից, որքան քանդակագործությունից։

«Կինոն կախյալ արվեստ է՝ դու կախում ունես սցենարիստից, ռեժիսորից, իսկ քանդակագործության մեջ միայն ես եմ ու իմ ձեռքերը։ Եվ ես կարող եմ թույլ տալ արտահայտելու այն, ինչ ցանկանում եմ՝ առանց որևէ մեկին հարցնելու»: 

Ջինա Լոլոբրիջիդայի գլխավոր ու կարևոր ստեղծագործությունը

Две Эсмеральды Джины Лоллобриджиды, image #1

Չնայած իր բազմաթիվ դերերին՝ դերասանուհին և նույն ինքը՝ քնադակագործը խոստովանել է, որ համառ գնչուհի Էսմերալդան Հյուգոյի «Աստվածամոր տաճարը» վեպի կինոադապտացիայում իրեն ամենահոգեհարազատ կերպարն է:

Հենց այս կերպարին է Լոլոբրիջիդան նվիրել տպավորիչ չափերի բրոնզե արձանը, որի բացման արարողությունը տեղի է ունեցել Տոսկանայի Պիետրասանտայում (ի դեպ՝ անվանումը թարգմանվում է որպես «սուրբ քար», այստեղ արդյունահանվում է աշխարհահռչակ Statuario մարմարը):

Ջինա Լոլոբրիջիդան կարծում էր, որ արվեստը պետք է դրական լինի.

«Ես սիրում եմ գեղեցկությունը... Կուզենայի, որ իմ քանդակները վերադարձնեն կյանքի բերկրանքը, դիպչեն հոգուն»։ Եվ, իսկապես, Ջինայի «Էսմերալդա»-ն աներևակայելի կենդանի է՝ փայլող աչքերով և շլացուցիչ ժպիտով, կարծես իջել է հայտնի վեպի էջերից:

«Նա ցածրահասակ էր, բայց բարձրահասակ էր թվում, թխամաշկ էր, բայց դժվար չէ կռահել, որ օրվա ընթացքում նրա մաշկը հիանալի ոսկեգույն երանգ էր ստանում, որը բնորոշ էր անդալուզացի և հռոմեացի կանանց։ Աղջիկը պարում էր, թռչկոտում, պտտվում իր ոտքերի տակ անզգուշորեն գցված հին պարսկական գորգի վրա, և ամեն անգամ, երբ նրա պայծառ դեմքը հայտնվում էր աչքիդ առաջ, կարծես կուրանայիր նրա սև, խոշոր աչքերի հայացքից։  Նիհարիկ, փխրուն, մերկ ուսերով և շրջազգեստի տակից մերթընդմերթ երևացող սլացիկ ոտքերով, արագաշարժ, գոտկատեղին ամուր իրանակալով, գույնզգույն զգեստով, թվում էր՝ իսկապես վերերկրային արարած է... »:

Միակ տարբերությունն այն էր, որ քանդակի ձեռքին երաժշտական զրնգուն ափսեներ են (Cymbal) թմբուկի փոխարեն, որը կարելի է տեսնել նաև ֆիլմում պարող գնչուհի Էսմերալդայի մոտ:

Джина Лоллобриджида на открытии скульптуры

Մի քանի հետաքրքիր փաստ՝

  • Ջինա Լոլոբրիջիդան 1956 թվականի ֆիլմում համարվում է Էսմերալդայի ամենահաջող էկրանային մարմնավորումը։
  • Վեպում Էսմերալդան գնչուհի չէ, այլ մանուկ հասակում առևանգված ֆրանսուհի, որը հույս ունի մի օր գտնել ծնողներին, բայց վեպը բեմադրելիս և նկարահանելիս հերոսուհու ծննդյան մանրամասները սովորաբար բաց են թողնվում, և նա ներկայացվում է որպես գնչուհի:
  • Լոլոբրիջիդայի մասնակցությամբ ֆիլմում վերջաբանը նման չէ բնօրինակին. Էսմերալդային ոչ թե կախել են, այլ տաճարի գրոհի ժամանակ սպանել նետով:https://www.vnews.am/culture/post/jina-lolobrijidayi-erku-esmeraldanere?category=culture

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Կործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՀայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ ԼուսանկարԻ՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներինՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված