Հլը ուր ես, քայլ ձիով խոդը դեռ առջևում է, սենց չեմ թողելու Ինչ էր Փաշինյանը «մոռացել» Դուբլինում Թուրքական «չայի» ու բանանի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները Մերցը հաստատել է Բեռլինի պատրաստակամությունը Մոսկվայի հետ ուղիղ երկխոսության համար Կայա Կալլասը բացահայտորեն փորձում է ձախողել Մոսկվայի հետ բանակցությունները Հաքերները կոտրել են Ուկրաինայի համար անօդաչուներ արտադրող գերմանական ընկերության տեխնոլոգիական բազան. Financial Times Ուկրաինայի վերջին բոլոր մարտական ​​առաքելությունները ձախողվել են Starshield-ի խափանումների պատճառով. Axios Երդվյալ մանդատ չվերցնողը Тише едешь, дальше будешь․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում․ ԶԱՐՄԱՆՔ

«Ելք»-ը կա. գործադիրում աշնանը լուրջ փոփոխություններ են սպասվում

Թեմա

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, աշնանը կառավարությունում լուրջ փոփոխություններ են սպասվում: ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ մտադիր է նախարարական պորտֆելներ զիջել «Ելք» դաշինքի իր վաղեմի գործընկերներին՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչներին: Սակայն, իրականում սա ոչ թե բարի կամքի դրսեւորում է Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ ճիշտ հակառակը՝ նա փորձում է կամաց-կամաց մի շարք ոլորտների պատասխանատվություն, այսպես ասած, գցել իր վրայից: Իհարկե, էդմոնմարուքյանական եւ արամսարգսյանական կադրերին նա առանցքային նշանականություն ունեցող նախարարություններում չի տեսնում, նրանք դեռեւս կբավարարվեն մի քանի երկրորդական նախարարություններ համակարգելով: Իսկ հենց ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆՆ ու ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ, չի բացառվում, որ բավական լուրջ պորտֆելներ ստանձնեն, օրինակ` ԱԳ նախարարի ու փոխվարչապետի:

Ի դեպ, կառավարությանը մաս կազմելու առաջարկ ստացել է նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունը, մասնավորապես՝ կրկին նախարարի պաշտոն են խոստացել այս քաղաքական ուժի մաս կազմող նախկին ԼՀԿ-ական ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ, սակայն ինչ-ինչ հարցերում նրանք վերջնական համաձայնության չեն եկել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ