ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

Սպորտ

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Օգոստոսի 16-ին Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը բուժզննում է անցել։ Ապաքինման ժամկետի մասին չի նշվում։

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում փոխարինման էր դուրս եկել «Լեչեի» դեմ արտագնա խաղում։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության էր հասել 2:1 հաշվով։

Իտալիայի առաջնության երկրորդ տուրում «Ինտերը» օգոստոսի 20-ին կընդունի «Սպեցիային»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ