⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ռուսաստանը մեր միակ դաշնակիցն է, եւ ես դատապարտում եմ նման ստոր ցնդաբանությունների տարածումը. Բաբայան

Թեմա
«Մեր դաշնակից Ռուսաստանի դեմ Հայաստանի մեդիադաշտում, մասնավորապես՝ սոցցանցերում առաջին անգամը չէ, որ հակառուսական վայնասուն է բարձրացվում հստակ ծրագրով: Ինչպես գիտեք, այսօր ՌԴ-ն նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին ոչ միայն արդեն վայնասունի, այլ Սուրմալույի աղետի մասին կոնկրետ արված հայտարարությունների մասով:
 
Բեւեռ կոչվող հակառուսական որջից հնչած հայտարարությունները, օրինակ, ի՞նչ են: Արեւմտյան քաղաքականությունը սպասարկող հակառուսական առաջամարտիկներ, որոնց նպատակն է պոկել ՀՀ-ն ՌԴ-ից, ինչի հետեւանքները դուք երեւի պատկերացնում եք: Դրանք նույնիսկ ռուսերեն են գրում իրենց զառանցանքները, որ ռուսները կարդան, բայց այստեղ կարեւոր է ՀՀ իշխանությունների լռությունը այս մասով, ինչը եւ պետք է պարզվի եւ դուրս գա ջրի երես:
Ով կողմ է ՀՀ-ՌԴ բարեկամությանը, դաշնակցային հարաբերություններին վերը նշված խմբավորման կողմից որակվում է որպես Կրեմլի գործակալ, իսկ երբ իրենք բացահայտ սպառնում են մեր միակ ռազմավարական դաշնակցին, որը այսօր մեր անվտանգության երաշխավորն է եւ մեր դարավոր բարեկամը, դա իրենց պատկերացմամբ՝ նորմալ է եւ հայրենասիրություն:
 
Հիմա երկու բառ նոտայի մասով. եթե դաշնակից պետության հետ խնդիրները դիվանագիտական խողովակներով եւ բարեկամաբար լուծել չի ստացվում, սկսվում են նոտաների գործի դնելու գործողությունները, ինչը արդեն վկայում է, որ Հայաստանի իշխանությունը արդեն ռուսներին հասցրել է այն կետին, որտեղ այլեւս նոտաներով են խոսելու: Սա հենց Արեւմուտքի ցանկությունն է, ինչը մոտեցնում է ՌԴ որպես ՀՀ դաշնակից լինել-չլինելու, վերանայումներ անելու իրենց բաղձալի երազանքին: Ռուսաստանը մեր միակ դաշնակիցն է, եւ ես դատապարտում եմ նման ստոր ցնդաբանությունների տարածումը», - այս մասին գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ