Ուկրաինայի ամենամեծ մետալուրգիական կոմբինատը՝ ArcelorMittal-ը լիովին դադարեցում է աշխատանքը Yandex-ի տվյալների կենտրոնը հարձակման է ենթարկվել Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էր Ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ունենա. Թրամփ Ուկրաինական անօդաչուները Դոնի Ռոստովում գրոհել են բացվող երկաթուղային կամուրջը Մոսկվայում կասկածներ կան, որ ուկրաինական հարցով Թրամփը կհասնի հաջողության Ի՞նչ կարող է անել Զելենսկին, երբ Թրամփը հայտարարեց, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հուսիթները սարսափելի հարված են հասցրել սաուդյան «Խալիդ թագավորի» օդանավակայանին (Տեսանյութ) Նավթ տեղափոխող հերթական սուպերտանկերը Հորմուզի նեղուցում ականի է բախվել (Տեսանյութ) Ալիեւի հակակրոնական քաղաքականությունը ձախողվել է եւ դա կարող է ներքին լուրջ խնդիրների տանել. Իրանական աղբյուր

Մետրոներում և օդանավակայաններում տեղադրված պայթուցիկ սարքերի կեղծ ահազանգերը, դա իշխանության կողմից միտումնավոր որդեգրած ներքին քաղաքականությունն է. Արթուր Թովմասյան

Թավշյա տեռոր
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, մետրոներում և օդանավակայաններում տեղադրված պայթուցիկ սարքերի կեղծ ահազանգերը, դա իշխանության կողմից միտումնավոր որդեգրած ներքին քաղաքականությունն է՝ ստեղծել Հայաստանում տոտալ վախի մթնոլորտ, որի նպատակներից մեկն է կանխարգել աշնանը սպասվող ընդդիմության ընդվզումները և մարդաշատ հավաքները: Բայց ես ավելի քան վստահ եմ, որ այս ողբերգական իրավիճակում հայ ժողովուրդը հասկանալով, թե ինչ աղետի առջև է կանգնած, կհամախմբվի և վերջնական լուծում կգտնի: Հակառակ դեպքում, մի խումբ կապիտուլյանտների, դավաճանների և անհայրենիքների պատճառով Ազգովի հայրենազուրկ ենք դառնալու։ Զարթնի՛ր ու խելքի արի Ա՛զգ, Հայրենիքդ ոչնչացնում են…
Ամուր հավատք, բազկի զորություն և կամքի ուժ բոլորիս․ երբ Աստված մեզ հետ է, և մեր գործն արդար, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել:
Հ.Գ. Իսկ դո՛ւ մահաբե՛ր կապիտուլյա՛նտ, մի՛ թպրտա՛, պի՛ղծ ու դավաճա՛ն արարա՛ծ, միևնույն է դատվելո՛ւ ես, թե՛ դու, թե՛ քո բաշիբոզուկների թայֆեն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ