Ուկրաինայի ամենամեծ մետալուրգիական կոմբինատը՝ ArcelorMittal-ը լիովին դադարեցում է աշխատանքը Yandex-ի տվյալների կենտրոնը հարձակման է ենթարկվել Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էր Ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ունենա. Թրամփ Ուկրաինական անօդաչուները Դոնի Ռոստովում գրոհել են բացվող երկաթուղային կամուրջը Մոսկվայում կասկածներ կան, որ ուկրաինական հարցով Թրամփը կհասնի հաջողության Ի՞նչ կարող է անել Զելենսկին, երբ Թրամփը հայտարարեց, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հուսիթները սարսափելի հարված են հասցրել սաուդյան «Խալիդ թագավորի» օդանավակայանին (Տեսանյութ) Նավթ տեղափոխող հերթական սուպերտանկերը Հորմուզի նեղուցում ականի է բախվել (Տեսանյութ) Ալիեւի հակակրոնական քաղաքականությունը ձախողվել է եւ դա կարող է ներքին լուրջ խնդիրների տանել. Իրանական աղբյուր

Օգոստոսի 20-ի առավոտյան լույսն ու կապն անջատվելու է․ Աղավնոն պետք է մինչ այդ դատարկվի

Թավշյա տեռոր

Մինչև օգոստոսի 20-ը պետք է կարողանանք գյուղն ամբողջությամբ դատարկել, բոլորն էլ ցանկություն ունեն մնալու, բայց դա հնարավոր չէ, օգոստոսի 20-ի առավոտյան լույսն ու կապն անջատվելու է, հնարավոր է ջուր էլ չլինի, բազմաթիվ խնդիրների առջև ենք կանգնած: Հիմա առաջնային հարց է բնակիչներին խաղաղ ձևով գյուղից տարհանելը: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանը:

Նրա խոսքով՝ Աղավնոյի բնակիչները տեղափոխվում են երեք ուղղությամբ՝ Արցախ, Սյունիք և Երևանի ծայրամասեր, տեղափոխման խնդիրների առջև են կանգնած, պետք է կարողանան այդ հարցերը կանոնակարգել․ «Հայրենիքը բոլորինս է, պետք է կարողանանք մարդկանց օգնել, այս պահին մարդուժի կարիք ունենք, որ բնակիչները կարողանան իրենց իրերը տեղափոխեն, ոչ թե ստիպված լինեն այրեն: Մարդիկ իրենց իրերը հանում են և չգիտեն ուր տանեն, Երևանում հարմար գնով տուն չեն կարողանում գտնել: Ամեն ինչ չենք կարող բարձրաձայնել, միայն կարող եմ ասել, որ մինչև 25-ը բոլորը պետք է հասցնեն տարածքից դուրս գան՝ բանվորներ և այլն, որ հետո այլ  խնդիրներ չառաջանան»:

Ինչպես արդեն նշել էինք, օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության մինչև օգոստոսի 25-ը տարհանման հարցերը քաղաքացիական պաշտպանության պլանի շրջանակներում։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ