⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Մանդատը վայր է դրել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունը ծաղրած Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը

Թեմա
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը ծաղրած Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ հայտնել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, որ դադարեցնում է ավագանու իր լիազորությունները: Ընդ որում՝ սոցցանցում հայտարարության հետ նա կցել է մեկնաբանություն, որտեղ ոչ մի ցավակցական կամ մեղայական խոսք չկա, այլ ակնարկներ է անում ինչ-որ երկակի ստանդարտների մասին:
 
«Եվ իսկապես կա մի սահման, երբ անհնար ա դառնում լռելը, հակառակ դեպքում «հանունի» (գալիք անորոշ հանունի) համար սկսում ես մանրից տրորել սկզբունքներդ ու արժեքներդ, որը լավ բանի չի տանում ՝ մինիմումը տանում ա դեպի «փալաս» դառնալուն առաջինը ինքդ քո առջեւ: Ցավոք, էս շրջանակում գործունեություն ծավալելը դառնում ա երկիմաստ ու շատ կասկածելի, երբ բացեիբաց, շատ հպարտ կերպով բնական ու պատմական հուշարձաններ են եղեռնի ենթարկվում: Հետեւաբար, եւ ոչ մի հուշարձան ապահովգրված չէ խոշտանգումներից: Չեմ կրկնվի նշելով մանրամասներ: Բայց ինձ վերականգնվել ա պետք այսքան ժամանակվա լռությունից ու գործել երկակի ստանդարտներից հեռու», - գրել է Կարինե Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ տեղի ունեցած պայթյունի օրը Երեւանի ավագանու իշխող խմբակցության անդամը ծաղրանքով գրառում էր կատարել սոցցանցում եւ նշել. «Որ Հիսուսի արձանը դրված լիներ, հո սենց բան չէր լինի»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ