Մահացել է Բեռլինի պատին Բրեժնեւի համբույրի գրաֆիտիի հեղինակը
Մշակութային63 տարեկանում մահացել է ռուս նկարիչ Դմիտրի Վրուբելը, ով Խորհրդային Միության գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնեւի եւ ԳԴՀ առաջնորդ Էրիխ Հոնեկերի համբույրի հայտնի գրաֆիտիի հեղինակն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է լրագրող Քսենիա Լարինան։
Վրուբելը 63 տարեկան էր։ Ըստ Լարինայի՝ նկարիչը վարակված է եղել COVID-19։
Բրեժնեւի եւ Հոնեկերի համբույրով հայտնի գրաֆիտին Բեռլինի պատի պահպանված հատվածի վրա ստեղծվել է Վրուբելի կողմից 1990 թվականին։
https://style.news.am/arm/news/92329/mahacel-e-berlini-patin-brezhnevi-hambuyri-grafitii-hexinaky.html
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
