Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Անհապաղ քրեական գործ հարուցել ինչպես դեպքի առնչությամբ, այնպես էլ տարբեր անձանց կողմից տարածած կեղծ լուրերի վերաբերյալ․Հայտնի փաստաբանը Սուրմալույում տեղի ունեցած ողբերգության մասին

Իրավական
Հայտնի փաստաբան, Լեվ Գրուպ փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար Լեվոն Բաղդասարյանը անդրադարձել է երեկվա ողբերգությանը․
Возможно, это изображение 1 человек и стоит
 
Ցավակցում եմ հերթական անգամ ամենաթողության պատճառով մահացած անձանց հարազատներին։
Վերջին շրջանում հաճախ եմ մտածում,որ հայի գլխավոր թշնամին հայն է։
Ու ինչպես Ֆիրդուսին կասեր, ինքդ քեզ կդավես, ինքդ էլ քեզ կսպանես։
Իրավամբ , մարդ ինչքան պիտի տգետ կամ այլ հովերով տարված ինքնասիրահարված կամ էլ թուրքի լրտու լինի, որ Սուրմալուի ողբերգության կադրերը դնի, տարածի, մի հատ էլ մեկնաբանություններ գրի։ Ջհանդամը, թե դրանից խուճապ չի առաջանա։ Անգամ թշնամու երկրում տեղի ունեցող ողբերգություններն այպես ոգեվորությամբ չի տարածվել նույն անձանց կողմից։
Իրավամբ , պետական լիազոր մարմիններն ինչ աստիճանի անգործունակ ու անմեղսունակ պիտի լինեն, որ դեպքից անմիջապես հետո պաշտոնական հայտարարությամբ հանդես չգան,որպեսզի քաղաքացին տեղեկատվությունը վերցնի պաշտոնական, այլ ոչ թե կասկածելի լրատվամիջոցներից ու անհատներից
Անհրաժեշտ է՝
Անհապաղ քրեական գործ հարուցել ինչպես դեպքի առնչությամբ, այնպես էլ տարբեր անձանց կողմից տարածած կեղծ լուրերի վերաբերյալ, այդ թվում՝ մետրոյում եվ այլուր տեղադրված ռումբերի։
Անհրաժեշտ է նաեվ տրամադրել պաշտոնական տեղեկատվություն քսանչորսժամյա ռեժիմով։
Այնքան աղետի կամ առերեվույթ կատարված կամ կատարվող ահաբեկչական ակտերի հետեվանքները վտանգավոր չեն, որքան դրանից հետո առաջացած խուճապի կործանարար հետեվանքները։
ՀԳ
Որպես կանոն, ոչ մի ահաբեկիչ, ահաբեկչական ակտ կատարելուց առաջ դրա մասին չի տեղեկացնում։
Լեվոն Բաղդասարյան, փաստաբան։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ