«Հաջորդը դու ես»․ «Հարի Փոթերի» հեղինակին սպառնացել են սպանել
Մշակութային«Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգին սպառնացել են սպանել, երբ նա Twitter-ում աջակցել է հարձակման արդյունքում վիրավորված գրող Սալման Ռուշդիին։ Նա հայտարարել է, որ դիմել է ոստիկանություն։
Ռուշդիի վրա հարձակումից հետո Ռոուլինգն իր միկրոբլոգում գրել է. «Սարսափելի նորություն։ Ես ինձ շատ վատ եմ զգում։ Թող նրա հետ ամեն ինչ կարգին լինի»։ Դրան հաջորդել է մեկնաբանությունը․ «Մի անհանգստացիր. հաջորդը դու ես»։
Բրիտանական Daily Mail-ի փոխանցմամբ՝ գրողը սպառնալիքներ է ստացել ծայրահեղականից, որը համակրում է «Սատանայական բանաստեղծություններ» գրքի հեղինակի մահափորձի մեջ կասկածվողին։
Ուրբաթ օրը Ռուշդիին հարձակման է ենթարկվել ինստիտուտի բեմում՝ Նյու Յորք նահանգում իր ելույթից առաջ։ Ոստիկանության ներկայացուցիչ Եվգենի Ստանիշեւսկին հայտնել է, որ գրողն առնվազն դանակի երկու հարված է ստացել՝ պարանոցի եւ ստամոքսի շրջանում։
https://style.news.am/arm/news/92302/hajordy-du-es%E2%80%A4-hari-poteri-hexinakin-sparnacel-en-spanel.html
