Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Թող Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եղբայրական լինեն, չուզողն էլ մենք լինենք (ԱՆՈՆՍ) Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

«Հաջորդը դու ես»․ «Հարի Փոթերի» հեղինակին սպառնացել են սպանել

Շոու բիզնես

«Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգին սպառնացել են սպանել, երբ նա Twitter-ում աջակցել է հարձակման արդյունքում վիրավորված գրող Սալման Ռուշդիին։ Նա հայտարարել է, որ դիմել է ոստիկանություն։

Ռուշդիի վրա հարձակումից հետո Ռոուլինգն իր միկրոբլոգում գրել է. «Սարսափելի նորություն։ Ես ինձ շատ վատ եմ զգում։ Թող նրա հետ ամեն ինչ կարգին լինի»։ Դրան հաջորդել է մեկնաբանությունը․ «Մի անհանգստացիր. հաջորդը դու ես»։

Բրիտանական Daily Mail-ի փոխանցմամբ՝ գրողը սպառնալիքներ է ստացել ծայրահեղականից, որը համակրում է «Սատանայական բանաստեղծություններ» գրքի հեղինակի մահափորձի մեջ կասկածվողին։

Ուրբաթ օրը Ռուշդիին հարձակման է ենթարկվել ինստիտուտի բեմում՝ Նյու Յորք նահանգում իր ելույթից առաջ։ Ոստիկանության ներկայացուցիչ Եվգենի Ստանիշեւսկին հայտնել է, որ գրողն առնվազն դանակի երկու հարված է ստացել՝ պարանոցի եւ ստամոքսի շրջանում։ 

Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»

Լուսանկարը՝ Justin Tallis/ AFP/Getty Images

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ