Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՊԱՏԱՆԵԿԱՆ ԵԱ. ՍԵՐՅՈԺԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՌԵԿՈՐԴՆԵՐՈՎ ՆՎԱՃԵԼ Է ՀԱՂԹՈՂԻ ՏԻՏՂՈՍԸ

Սպորտ

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների և մինչև 15 տարեկանների առաջնությունում, Հայաստանը հերթական մեդալներն է նվաճել։ Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 61կգ քաշային ՍԵՐՅՈԺԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ միանգամից երկու ռեկորդ է սահմանել և հռչակվել չեմպիոն։ Նա երկամարտի ռեկորդային 236կգ արդյունքով է նվաճել ոսկե մեդալը։

Պոկում վարժությունում բարձրացրել է 111կգ, ինչը ևս Եվրոպայի ռեկորդ է այս տարիքային խմբում։ Հրում վարժությունում Բարսեղյանը գլխավերևում պահել է 125կգ ծանրաձողը։ Առանձին վարժություններում նա արժանացել է 2 փոքր ոսկե մեդալների։ Եվրոպայի պատանիների առաջնությունում 16֊ամյա Ժորա Գրիգորյանը երկամարտի 225կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։ 55կգ քաշայինների պայքարում Գրիգորյանը պոկում վարժությունում 100կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում 125կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր։

Ավելի վաղ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոններ էին դարձել Գյումրեցի ծանրորդներ Միքայել Չոլակյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը։ Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների առաջնությունը կավարտվի օգոստոսի 17֊ին։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ