Ռուսական C-400 համակարգերը շատ կարևոր դեր են խաղացել Պակիստանի հետ առճակատման մեջ. Մոդի Արտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դի Թրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive Cardiology Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետո Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով Արծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. Լոքմագյոզյան Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ Անատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից

Ազգը տանել կործանման բարոյական չէ. Բալասանյան

Տեսանյութեր

Հայաստանյան ներքաղաքական զարգացումների եւ արտաքին քաղաքական առկա դիրքորոշումների վերաբերյալ, «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

«ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՈՉ ԹԵ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐՔՈՒԲԱՐՔԻ, ԱՅԼ՝ ՄԱՐՏԵՐ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԵՏ»

-Ի աջակցություն Ուկրաինայի օրերս տեղի ունեցած հակառուսական փոքրաթիվ ակցիային մասնակցում էին ոչ միայն օտարերկրացիներ, այլեւ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը: Ի՞նչ է հուշում այս ամենը, այսինքն՝ հակառուսականությունն այլեւս աջակցություն չունի՞ Հայաստանում, որ արդեն Ուկրաինայի դեսպանատունն է ինքն իրեն սատարող ակցիաներ կազմակերպում:

- Ամեն դեպքում, ակցիայի նկարներից դատելով՝ թեկուզ արտաքնապես մի մասն այդ մասնակիցների, կարծես թե, իսկապես, ՀՀ քաղաքացիներ չէին եւ ազգությամբ հայեր չէին: Իսկ թե ինչով է սա պայմանավորված, կարող է շատ պատճառներ ունենալ, որոնցից մեկն էլ դուք նշեցիք: Միգուցե նաեւ հասարակության աջակցության բավարար չափ չեն կարողանում ապահովել եւ դրա համար արդեն ստիպված են դիմել նաեւ դեսպանատան օգնությանը: Եվ եթե ուկրաինացի դիվանագետի մասնակցությունն ակցիային հաստատվի, ապա այստեղ մենք բավականին հետաքրքիր զարգացումների հետ կարող ենք գործ ունենալ: Իսկ այն, որ, ըստ էության, ուկրաինական կողմը չի խորշում նաեւ նման քայլերից եւ առհասարակ թքած ունի Վիեննայի կոնվենցիայի վրա, մենք տեսանք օրեր առաջ՝ ուկրաինական զինվորականների բավականին վրդովեցուցիչ պահվածքով. Ուկրաինայում Բելառուսի դեսպանին սիմվոլիկ 30 արծաթ վճարելն անթույլատրելի էր: Եթե խաղում ենք այդ կանոններով եւ դիվանագիտական վարքուբարքը դրվում է մի կողմ, սա շատ վատ բանի մասին է վկայում: Նշանակում է, որ մենք իրականում, կարծես թե, գործ ունենք մարտեր առանց կանոնների հետ:

- Ի դեպ, տեղի ունեցավ նաեւ ի աջակցություն Ռուսաստանի մեծ երթ՝ կազմակերպված «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կողմից, ինչից վրդովվել ու ցայտնոտի մեջ են հայտնվել ոմանք, ովքեր մշտապես զբաղված են եղել թուրք-ադրբեջանական քարոզչությամբ, հանդես են եկել անգամ ադրբեջանական լրատվամիջոցներում: Ու հիմա  «հայրենասիրության» քողի տակ՝ հակառուսական տրամադրություններ են փորձում հրահրել հանրության շրջանում:

- Ես էլ եմ նկատել նման տենդենց, ընդ որում՝ շատ հետաքրքիր զուգադիպությամբ՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում տեղի են ունենում ցույցեր, որոնք Ռուսաստանի դեմ են եւ դեմ են ֆաշիզմն արմատախիլ անելուն ուղղված հատուկ ռազմական գործողությանը: Եթե ադրբեջանցիները ցուցեր անում են, որովհետեւ Ուկրաինայի հետ ունեն առանձնահատուկ հարաբերություններ, ՎՈՒԱՄ-ի անդամ են երկուսն էլ, կան դաշնակցային որոշակի պարտավորություններ, սա դեռ կարող ենք հասկանալ: Բայց ինձ համար բացարձակապես անհասկանալի է հայկական որոշ կուսակցությունների, քաղաքական գործիչների որդեգրած դիրքորոշումը, անգամ պիկետները Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Դու կարող ես կիսել ՌԴ-ի հայացքները, կարող ես չկիսել, բայց պիկետ անել դեսպանատան մոտ, ինձ համար մնում է անհասկանալի նպատակը: Եվ տպավորություն է ստեղծվում, որ կա՛մ այս մարդկանց քայլերը ինչ-որ մի երրորդ կողմից համաձայնեցված եւ համակարգված են, քանի որ ե՛ւ այստեղ, ե՛ւ Բաքվում տեղի են ունենում ակցիաներ նույն օրը, նույն ժամին, կա՛մ այս մարդիկ քաղաքականությունից ընդհանրապես չեն հասկանում՝ մոլորեցնելով  հասարակությանը եւ ներկայանալով իբրեւ քաղաքական գործիչներ, կա՛մ էլ ունեն իրենց անձնական պատճառները՝  անգամ դեմ գնալով իրենց համոզմունքներին:

«ՀԻՄԱ ԵՎ-ԵՎ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԽԱՂԱԼՈՒ ՈՉ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՉ ԷԼ ԴՐԱ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՆՔ»

- Ասում եք՝ նպատակն անհասկանալի է, բայց իրենք չեն թաքցնում իրենց նպատակն՝ ասելով, որ եթե  հրաժարվենք Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններից, ԱՄՆ-ն ընդամենը մի քանի րոպեում կհասնի օգնության:

- Սա կեղծ օրակարգ է, Զելենսկին էլ էր հավատացել Միացյալ Նահանգների այդ խոստումներին, Սահակաշվիլին՝ նույնպես: Մենք ի տարբերություն Վրաստանի եւ Ուկրաինայի՝ այդ առումով բավականին վատ վիճակում ենք: Եթե Վրաստանի պարագայում անձամբ ԱՄՆ նախագահը 2005 թվականի մայիսի 9-ին (օրն էլ պատահական չէր ընտրված) պատմության մեջ առաջին անգամ ընդհանրապես այցելեց Հարավային Կովկաս, եւ Վրաստանը հայտարարվեց ԱՄՆ ռազմավարական գործընկեր, ապա 2008 թվականին տեսանք, որ Վրաստանը մենակ մնաց Ռուսաստանի դեմ եւ շատ արագ տարածքներ կորցրեց: Նույնը տեսանք Ուկրաինայի պարագայում. երբ սկսվեցին ռազմական գործողությունները, Բայդենը կնոջ հետ տանիքում աղոթում էր Ուկրաինայի համար, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնն էլ կարծիք էր հայտնել, որ հույս ունի, թե Ուկրաինան կկարողանա դիմադրել: Իհարկե, սա անլուրջ մոտեցում է եւ նման հայտարարություններով տանել ազգը կործանման, կարծում եմ՝ բարոյական չէ: Չկա այդպիսի վստահություն, իսկ նման հայտարարություն անողները կա՛մ առհասարակ չեն պատկերացնում աշխարհաքաղաքական իրավիճակը, կա՛մ չեն հասկանում աշխարհաքաղաքական տարածք հասկացության նշանակությունը, կա՛մ էլ էլի եմ շեշտում՝ անձնական պատճառներով ուղղակի մոլորության մեջ են գցում հասարակությանը: Հիմա եւ-եւ-ի քաղաքականություն խաղալու ո՛չ ժամանակն է, ո՛չ էլ դրա հնարավորությունն ունենք, որովհետեւ փետրվարի 24-ից առաջ եւ հետո աշխարահակարգը լրիվ տարբեր է եւ եկել է կողմնորոշվելու ու լրջանալու պահը: Եվ այս պարագայում շատ դժվար, ցավոտ եւ անգամ վտանգավոր կլինի Հայաստանի համար փորձել կրկին մանեւրել:

- Բայց հենց խոսվում է ՌԴ-ի հետ ավելի սերտ ինտեգրացիոն հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին, ընդհուպ մինչեւ Միութենական պետության մաս կազմելու, միանգամից որոշ շրջանակներ սկսում են աղմկել, թե բա մեր անկախությո՞ւնը, մի՞թե ռուսի գաղութ ենք դառնալու…

- ՀՀ գաղութացման վտանգի մասին խոսում են մարդիկ, ովքեր տեւական ժամանակ է բավականին սերտ կապեր ունենալով արեւմտյան զանազան գրանտային կազմակերպությունների հետ եւ սնվելով դրանցից՝ կարծես թե, չեն տեսնում ակնհայտ այն գաղութացումը, որն այսօր փորձ է արվում կատարել հենց Արեւմուտքի կողմից: Մի քանի օրինակ բերեմ. ՀՀ-ում ԱՄՆ տիկին դեսպանն իրեն իրավունք է վերապահում ՀՀ տարածքով երթեւեկել միացրած գունավոր փարոսիկներով՝ լույսերով, որը բնորոշ է հատուկ ծառայություններին կամ պետավտոտեսչությանը: Որեւիցե այլ երկրի դեսպան նման առավելություն չունի եւ նման բան իրեն թույլ չի տալիս: Համոզված եմ՝ տիկին դեսպանը նման բան անգամ ԱՄՆ-ում չի կարող իրեն թույլ տալ, բայց զարմանալիորեն այդ վայ «հայրենասիրական» շրջանակը սա չի նկատում: Մեր հասարակության մեջ բավականին շատ են մարդիկ, ովքեր ամենօր երեւեկում են Իսակովի պողոտայով եւ իրենք երեւի զգացել են, որ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ դեսպանատան մոտով անցնելիս կապը խափանվում է: Տեւական ժամանակ է դեսպանատան տարածքում տեղադրված են շատ լուրջ խլացուցիչներ, իբր դեսպանատան անվտանգության ապահովման համար: Սա մեր երկրի նաեւ սուվերենության խախտում է, որովհետեւ մեր երկրի ամբողջ տարածքի վրա մեր սուվերենությունը պետք է լինի եւ որեւիցե դեսպանատուն իրավունք չունի տվյալ տարածքը այնպիսի գոտի ստեղծել, որի վրա մեր իշխանությունները կամ մեր ազգաբնակչությունը չկարողանա ինչ-որ գործողություն ծավալել կամ օգտվել, օրինակ, հեռախոսակապի հնարավորությունից, բայց դրա մասին էլ չեն խոսում: Ավելին՝  Երեւանյան լճի ջրի մակարդակն այնքան է իջեցվել, որ վերածվել է ճահճի, որպեսզի ԱՄՆ դեսպանատան աշխատողները կարողանան ֆուտբոլ խաղալ այն դաշտում, որը կառուցված է հենց լճի վրա: Հիշեցնեմ նաեւ, որ Սիրիայի ժողովրդին նվիրված հայ երախտապարտ ժողովրդից հուշարձան ենք կանգնեցնում դեսպանատանից 100 մետր ներքեւ, բայց մինչ օրս այդ արձանի պաշտոնական բացում տեղի չի ունեցել: Ինչո՞ւ, միգուցե նրա համար, որ ԱՄՆ տիկին կամ պարոն դեսպաններին չնեղացնե՞նք, բա էլ գաղուցաթումն ինչպե՞ս է լինում: Ինչ վերաբերում է Միութենական պետությանը, եթե մենք մաս կազմենք, իմ խորին համոզմամբ՝ այն լինելու է կոնֆեդերատիվ բնույթի պետականկերտ միավոր, որն իր չափորոշիչներով մոտ է լինելու Եվրոպական միությանը: Հետեւապես՝ թող պատասխանեն հարցին՝ ԵՄ անդամ երկրները անկա՞խ են, թե՝ ոչ: Իհարկե, աշխարհում չկա բացարձակ անկախ երկիր եւ բնական է, որ այս կամ այն պետությունը այս կամ այն ինտեգրացիոն միավորին անդամակցելիս որոշակի իր սուվերենությունից զիջում է՝ հօգուտ վերազգային միավորի կամ կառույցի, որը կառավարելու է այդ ամբողջ գործընթացը, բայց Միութենական պետությանը մաս կազմելու հարց եթե քննարկվի մեզ մոտ, կարծում եմ՝ այն ոչ միայն ՀՀ ինքնիշխանության եւ սուվերենության հանդեպ ոտնձգություն չէ, այլեւ դրանով հնարավորություն է ստեղծվելու ամրապնդել եւ ապահովել հենց մեր սահմանների անվտանգությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.






Ռուսական C-400 համակարգերը շատ կարևոր դեր են խաղացել Պակիստանի հետ առճակատման մեջ. ՄոդիԱրտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դիԹրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top