⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Որոնք են ամռանը քաշի ավելացման հիմնական պատճառները

Առողջապահական

Կանխարգելիչ բժշկության կլինիկայի բժիշկ Նատալյա Զուբարյովան իր թելեգրամյան ալիքում անդրադարձել է ավելորդ կիլոգրամների խնդրին՝ նշելով որոնք են ամռանը քաշի ավելացման գլխավոր պատճառները։

Մասնագետի խոսքով՝ ամռանն ավելորդ կիլոգրամների գլխավոր պատճառը ծարավը քաղցր ըմպելիքներով հագեցնելու սովորությունն է։ Ընդ որում՝ մարդն ինքն էլ չի նկատում՝ ինչ քանակությամբ հեղուկ է օգտագործում։ Նման խնդրից խուսափելու համար հարկավոր է հրաժարվել լիմոնադներից, կվասից կամ գարեջրից՝ նախապատվությունը տալով բացառապես մաքուր ջրին։

«Երկարած օրերը նպաստում են ուշ քնելուն, ինչն էլ իր հերթին ավելորդ անգամ սառնարանի մոտ է «տանում»։ Շոգ ժամերին ախորժակը նվազում է, մինչդեռ սենյակում ջերմաստիճանը նվազեցնելով մենք նպաստում են բնական մեխանիզմների խանգարմանն ու սնվում ենք արջի նման։ Սա ևս մի պատճառ է օդորակիչների գործածությունը չչարաշահելու համար», - նածազգուշացրել է մասնագետը։

Նա նաև ընդգծել է, որ ամռանը առողջության համար շատ օգտակար զբոսանքները հաճախ ուղեկցվում են պաղպաղակով կամ որևէ այլ աղանդերով, ինչը նույնպես նպաստում է քաշի ավելացմանը։ Բացի այդ, շոգ եղանակին ավելորդ կիլոգրամների կուտակմանն են նպաստում նաև մարզումները ժամանակ առ ժամանակ դադարեցնելն ու շոգ եղանակին հաճախ առաջացող այտուցները։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ