⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Շնչառական վարակներից են շատ բողոքել․քանի կանչ է ստացել շտապօգնությունն ամռան ընթացքում

Առողջապահական

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Երևանում այս տարվա հունիսի 1-ից մինչև օգոստոսի 9–ը «Շտապօգնություն» ՓԲԸ-ն 43 545 կանչ է ստացել։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՓԲԸ-ից։ Նշված ընթացքում ամենաշատ օրական կանչերը գրանցվել են հուլիսի 18-ին` 846 հեռախոսազանգ։ «Հունիսին և հուլիսին գերակշռել են սուր շնչառական վարակների (3 644) և աղիքային վարակների (375) հետ կապված կանչերը»,-հայտնել են ՓԲԸ-ից։ Ամռան առաջին օրվանից մինչ օրս շտապօգնության խմբերը հիվանդանոց են տեղափոխել 10 588 քաղաքացու։ Ընդ որում, վերջին հինգ տարիների ընթացքում հունիսի 1 - ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «Շտապօգնություն» ՓԲԸ-ն ամենից շատ կանչեր ստացել է 2020 թվականին՝ 77 հազար 733:  Ենթադրվում է, որ աճը կապված էր կորոնավիրուսի տարածման բարձր ցուցանիշի հետ։ 2021 թվականի ամառային երեք ամիսների ընթացքում «Շտապօգնության» ծառայությունը ստացել է 70 հազար 735 կանչ։ 2019 և 2018 թվականներին այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 62 311 և 61 323 կանչ, իսկ 2017 թվականին՝ 57 707։ 1849 նոր դեպք` մեկ շաբաթում. կորոնավիրուսային հիվանդությունից 2 մարդ է մահացել

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ